Տպել
06.10.2022
ԱԺ խորհրդի որոշմամբ կգումարվի արտահերթ նիստ
1 / 3

Հոկտեմբերի 6-ին ԱԺ խորհուրդն Ալեն Սիմոնյանի նախագահությամբ նիստ է գումարել եւ համաձայնություն տվել հոկտեմբերի 6-ին` ժամը 12:00-ին, նախաձեռնողի սահմանած օրակարգով եւ ժամկետում Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելուն:

Խորհուրդը հաստատել է նաեւ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում եւ դրանց համատեղ նիստերում «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումների անցկացման, առաջարկների ներկայացման եւ Կառավարության կողմից փոփոխություններ կատարելու ժամկետացանկը: