Տպել
05.10.2022
Ակնկալում եմ խորհրդարանական մեծամասնության եւ ժողովրդի աջակցությունը խաղաղության օրակարգը կյանքի կոչելու համար. Նիկոլ Փաշինյան
1 / 3

«Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպե՞ս եք գնահատում խաղաղության օրակարգի շուրջ բանակցային գործընթացները, որո՞նք են հիմնական մարտահրավերները»,- ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվել է պատգամավոր Մարիամ Պողոսյանը:

Վարչապետը պարզաբանել է, որ Հայաստանի Հանրապետության շուրջ իրադրությունը շարունակում է մնալ կայուն լարված, սակայն լարվածության թուլացման որոշակի հնարավորություններ առկա են:

Հնչեցնելով որոշակի գնահատականներ՝ վարչապետը խոսել է 1991 թ. դեկտեմբերի 8-ի համաձայնագրի հիման վրա Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից փոխադարձաբար տարածքային ամբողջականությունը ճանաչելու հայեցակարգի մասին:

«Կան նախանշաններ, որ այս հենքը եւ մոտեցումը կարող են փոխադարձաբար ընդունելի լինել կողմերի համար: Հաջորդը՝ կարծում եմ, որ կա որոշակի տարածք, որպեսզի տեղի ունենա եւ մեկնարկի խոսակցություն Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ: Այս երկու ուղղությունները ես համարում եմ անկյունաքարային նշանակություն ունեցող»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը կարծիք է հայտնել, որ միջազգային հանրությունը հասցեական գնահատական եւ մոտավոր ճանապարհային քարտեզի պատկերացում է տալիս, թե ինչպես պետք է լուծել խնդիրը, հաղթահարել իրավիճակը:

Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ մեկնելու է Պրահա, որտեղ նախատեսվում է քառակողմ հանդիպում իր, Ադրբեջանի, Ֆրանսիայի եւ ԵՄ խորհրդի նախագահների միջեւ: Նախատեսվում է հանդիպում նաեւ Թուրքիայի նախագահի հետ:

Անդրադառնալով խաղաղության օրակարգի շուրջ խոսակցություններին՝ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է. «Ես հաստատում եմ, որ մենք որդեգրում ենք խաղաղության օրակարգը եւ հաստատում, որ այն, ինչ ասել եմ իմ վերջին հարցազրույցում, այդ բանաձեւով խաղաղության օրակարգն իրագործելու պատասխանատվություն եմ ստանձնում: Ակնկալում եմ խորհրդարանական մեծամասնության եւ ժողովրդի աջակցությունն այս օրակարգը կյանքի կոչելու համար»,- փաստել է ՀՀ վարչապետը:

Մանրամասները՝ տեսանյութում:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...