Տպել
05.10.2022
Ակնկալում եմ խորհրդարանական մեծամասնության եւ ժողովրդի աջակցությունը խաղաղության օրակարգը կյանքի կոչելու համար. Նիկոլ Փաշինյան
1 / 3

«Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպե՞ս եք գնահատում խաղաղության օրակարգի շուրջ բանակցային գործընթացները, որո՞նք են հիմնական մարտահրավերները»,- ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվել է պատգամավոր Մարիամ Պողոսյանը:

Վարչապետը պարզաբանել է, որ Հայաստանի Հանրապետության շուրջ իրադրությունը շարունակում է մնալ կայուն լարված, սակայն լարվածության թուլացման որոշակի հնարավորություններ առկա են:

Հնչեցնելով որոշակի գնահատականներ՝ վարչապետը խոսել է 1991 թ. դեկտեմբերի 8-ի համաձայնագրի հիման վրա Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից փոխադարձաբար տարածքային ամբողջականությունը ճանաչելու հայեցակարգի մասին:

«Կան նախանշաններ, որ այս հենքը եւ մոտեցումը կարող են փոխադարձաբար ընդունելի լինել կողմերի համար: Հաջորդը՝ կարծում եմ, որ կա որոշակի տարածք, որպեսզի տեղի ունենա եւ մեկնարկի խոսակցություն Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ: Այս երկու ուղղությունները ես համարում եմ անկյունաքարային նշանակություն ունեցող»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը կարծիք է հայտնել, որ միջազգային հանրությունը հասցեական գնահատական եւ մոտավոր ճանապարհային քարտեզի պատկերացում է տալիս, թե ինչպես պետք է լուծել խնդիրը, հաղթահարել իրավիճակը:

Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ մեկնելու է Պրահա, որտեղ նախատեսվում է քառակողմ հանդիպում իր, Ադրբեջանի, Ֆրանսիայի եւ ԵՄ խորհրդի նախագահների միջեւ: Նախատեսվում է հանդիպում նաեւ Թուրքիայի նախագահի հետ:

Անդրադառնալով խաղաղության օրակարգի շուրջ խոսակցություններին՝ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է. «Ես հաստատում եմ, որ մենք որդեգրում ենք խաղաղության օրակարգը եւ հաստատում, որ այն, ինչ ասել եմ իմ վերջին հարցազրույցում, այդ բանաձեւով խաղաղության օրակարգն իրագործելու պատասխանատվություն եմ ստանձնում: Ակնկալում եմ խորհրդարանական մեծամասնության եւ ժողովրդի աջակցությունն այս օրակարգը կյանքի կոչելու համար»,- փաստել է ՀՀ վարչապետը:

Մանրամասները՝ տեսանյութում:


05.10.2022
Ադրբեջանի զինուժի հարձակումից տուժած անձանց գույքային վնասները փոխհատուցելու ուղղությամբ Կառավարության ձեռնարկած միջոցառումներով է հետաքրքրվել Արմեն Խաչատրյանը
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արմեն Խաչատրյանն Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հետաքրքրվել է, թե Կառավարությունն ինչպիսի միջոցառումներ է ձեռնարկում սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի զինուժի հարձակումից տուժած անձանց գույքային վնասները փոխհատուցելու ուղղությամբ: Պատ...

05.10.2022
Խաղաղության պայմանագրի շուրջ բանակցային գործընթաց կշարունակվի. ԱԳ նախարար
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր  Լիլիթ Կիրակոսյանն ԱԳ նախարարից հետաքրքրվել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի տարրերով՝ հիմնված նախապես փոխանցված 5 սկզբունքների վրա: «Կա՞ այս ուղղությամբ որեւէ զարգացում»,- հարցրել է պատգամավորը: ԱԳ նախարար Արարատ Միրզոյա...

05.10.2022
Միջազգային խաղաղապահների մեխանիզմների կիրարկման ուղղությամբ որեւէ առարկայական քայլեր կատարվե՞լ են. Լիլիթ Ստեփանյանի հարցն Արարատ Միրզոյանին
Հոկտեմբերի 5-ին կայացած Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը, նշելով, որ ՀՀ ԱԳ նախարարությունը բազմիցս հայտարարել է, որ Ադրբեջանի սահմանային միջադեպերից խուսափելու ամենաարդյունավետ միջոցներից մեկն էլ կլինի միջազգային խաղաղապահների մեխանիզմների կիրարկումը, ...

05.10.2022
Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձն Ուսուցչի տոնի առթիվ
Սիրելի՛ ուսուցիչներ, Շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ: Մեծ գաղտնիք բացած չեմ լինի, եթե ասեմ, որ յուրաքանչյուր մարդ իր կյանքում ունի իր ուսուցիչը, ում խորհուրդները երբեք չեն հնանում, իսկ փոխանցած գիտելիքը միշտ ճիշտ պահին է պետք գալիս: Հայտնի խոսք է, որ հնարավոր պատերազմները կանխում կամ հաղթում...

05.10.2022
Խորհրդարանն ընդունել է քննարկված օրինագծերը
Ազգային ժողովը հոկտեմբերի 5-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի առաջարկով պատգամավորները շնորհավորել են ուսուցիչներին մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա առթիվ: Խորհրդարանականները քվեարկություններով ընդունել են նախորդ օրը քննարկված բոլոր օրինագծերը: ...