Տպել
05.10.2022
Ադրբեջանի զինուժի հարձակումից տուժած անձանց գույքային վնասները փոխհատուցելու ուղղությամբ Կառավարության ձեռնարկած միջոցառումներով է հետաքրքրվել Արմեն Խաչատրյանը
1 / 2

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արմեն Խաչատրյանն Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հետաքրքրվել է, թե Կառավարությունն ինչպիսի միջոցառումներ է ձեռնարկում սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի զինուժի հարձակումից տուժած անձանց գույքային վնասները փոխհատուցելու ուղղությամբ: Պատգամավորը բարձրաձայնել է, որ հատկապես տուժել են Սյունիքի մարզի Խնձորեսկ համայնքի մի քանի տասնյակ բնակիչներ, որոնք կորցրել են իրենց խոշոր եւ մանր անասուններին:

Փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանը նշել է, որ Կառավարությունն ունի մի շարք ծրագրեր աջակցելու Ադրբեջանի ագրեսիայից տուժած համայնքներին, մարզերին:

Մանրամասները՝ տեսանյութում: