Տպել
05.10.2022
Միջազգային խաղաղապահների մեխանիզմների կիրարկման ուղղությամբ որեւէ առարկայական քայլեր կատարվե՞լ են. Լիլիթ Ստեփանյանի հարցն Արարատ Միրզոյանին
1 / 2

Հոկտեմբերի 5-ին կայացած Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը, նշելով, որ ՀՀ ԱԳ նախարարությունը բազմիցս հայտարարել է, որ Ադրբեջանի սահմանային միջադեպերից խուսափելու ամենաարդյունավետ միջոցներից մեկն էլ կլինի միջազգային խաղաղապահների մեխանիզմների կիրարկումը, Արարատ Միրզոյանից հետաքրքրվել է, թե արդյո՞ք այս ուղղությամբ մեր գերատեսչության կողմից որեւէ առարկայական քայլեր կատարվել են:

«Կա համընդհանուր ընկալում, այդ թվում եւ միջազգային դերակատարների շրջանում, որ միայն ագրեսիայի հետեւանքների վերացումը, ադրբեջանական զորքերի ՀՀ ինքնիշխան տարածքից դուրսբերումը եւ ընդհանուր խաղաղության պայմանագրի կնքումը դեռեւս բավարար երաշխիքներ գուցե չստեղծեն եւ հավելյալ երաշխիքներ պահանջվեն: Օրինակ՝ Հայաստան-Ադրբեջան սահմանին որեւէ միջազգային մոնիթորինգային, դիտորդական կամ որեւէ այլ մեխանիզմի առկայություն պահանջվի: Սա գործիքակազմի այլ գործիքներից մեկն է, որ քննարկվում է»,- ասել է  ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: