Տպել
04.10.2022
Անչափահասների հաշվառումը սահմանված կարգով կիրականացնի Կառավարությունը
1 / 2

«Ոստիկանության մասին» գործող օրենքի որեւէ հոդվածում անչափահասներին հաշվառման վերցնելու վերաբերյալ դրույթ ամրագրված չէ: Ներկայում իրավախախտում եւ հանցագործություն կատարած անչափահասների կամ անչափահասի վարքագծի վրա բացասական ներգործություն ունեցող ծնողների վերաբերյալ հաշվառում իրականացվում է դեռեւս 1996 թ. ՀՀ ՆԳ նախարարի 633 հրամանով: Այս մասին տեղեկացրել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը՝ ներկայացնելով ««Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Նրա խոսքով՝ առաջարկվող լրացմամբ նախատեսվում է «Ոստիկանության մասին» օրենքում սահմանել դրույթ, որի համաձայն՝ Կառավարության կողմից սահմանված կարգով կիրականացվի անչափահասների հաշվառումը:

Ոստիկանության պետի տեղակալն ընդգծել է, որ առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո, պատգամավորներն առաջարկներ չեն ներկայացրել, օրինագիծը լրամշակվել է ԱԺ շխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության եզրակացության եւ ՀՀ արդարադատության նախարարության կարծիքի հիման վրա: Կատարվել են տեխնիկական եւ խմբագրական փոփոխություններ:

Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը հարակից զեկուցմամբ նշել է, որ ներկայացված նախագծով Կառավարությանը պատվիրակվում է սահմանել անչափահասներին հաշվառման վերցնելու կարգը: Նա հորդորել է կողմ քվեարկել:

Նախագիծը քննարկվել է ԱԺ հոկտեմբերի 4-ի հերթական նիստում:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...