Տպել
04.10.2022
Լրացվում է «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» ՀՀ օրենքը
1 / 1

Կառավարությունը լրացում է առաջարկում ««Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքում: Օրենքի 4-րդ հոդվածը կլրացվի  նոր՝  5-րդ մասով, որով սահմանվում է, որ պետական կառավարման համակարգի մարմինների կազմում գործող՝ ծրագրեր իրականացնող պետական հիմնարկի օրինակելի կանոնադրության ձեւը սահմանում, ինչպես նաեւ կանոնադրությունը հաստատում է Կառավարությունը: Արդարադատության փոխնախարար Արմենուհի Հարությունյանի  պարզաբանմամբ՝ գործող օրենսդրության համաձայն՝ հանրապետական գործադիր մարմինների, ներկայիս՝ պետական կառավարման համակարգի մարմինների կազմում գործող ծրագրեր իրականացնող պետական հիմնարկների գործունեությունը կանոնակարգող իրավական ակտերի համար որպես հիմք եւ լիազորող նորմ է հանդիսանում Կառավարության 2010 թ. հոկտեմբերի 7-ի «Հանրապետական գործադիր մարմինների կազմում գործող ծրագրեր իրականացնող պետական հիմնարկի օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին» որոշումը, որը, սակայն, ընդունվել է դեռեւս 2010 թ., երբ ներկայիս պետական կառավարման համակարգի մարմինները կոչվել են հանրապետական գործադիր մարմիններ:

«Ուստի, իրավական որոշակիության սկզբունքի կիրառությունն ապահովելու, գործող իրավակարգավորումների արդիականությունը պահպանելու եւ դրանց ժամանակավրեպ լինելը բացառելու, ինչպես նաեւ իրավական ձեւակերպումների հստակեցման նպատակով անհրաժեշտություն է առաջացել մշակել վերոնշյալ նախագիծը»,-նշել է զեկուցողը:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը նախագծի վերաբերյալ դրական է:

Նախագիծն առաջին ընթերցմամբ խորհրդարանը քննարկել է հոկտեմբերի 4-ին:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...