Տպել
04.10.2022
Քաղաքաշինության ոլորտի կազմակերպություններին միատեսակ լիցենզիա չի տրվելու
1 / 3

Քաղաքաշինության ոլորտի կազմակերպություններին միատեսակ լիցենզիա չի տրվելու: Այս մասին հայտնել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Դավիթ Գրիգորյանը հոկտեմբերի 4-ին գումարված ԱԺ հերթական նիստի ընթացքում՝ ներկայացնելով Կառավարության հեղինակած «Լիցենզավորման մասին», «Պետական տուրքի մասին», «Քաղաքաշինության մասին», «Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության մասին» օրենքներում լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը:

Ըստ գործող կարգավորումների՝ անկախ քաղաքաշինական օբյեկտի բարդությունից եւ ծավալից, բոլորին տրվում է կառուցման, նախագծման, տեխնիկական հսկողության նույն լիցենզիան՝ նույն իրավունքներով:

Ներկայացված նախագծով քաղաքաշինական օբյեկտների ռիսկայնության աստիճանից կախված՝ դասակարգելու են այդ սուբյեկտները՝ ըստ դասերի եւ փորձառության, ըստ մասնագետների կազմի:

Ըստ այդմ, օրենսդրական նախագծով առաջարկվում է սահմանել լիցենզիայի տեսակները:

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի խոսքով՝ կստեղծվի լիցենզավորված կազմակերպությունների միասնական ռեգիստր՝ թվային գրանցամատյաններով, որում կհավաքվի բոլոր կազմակերպությունների մասին տեղեկատվությունը:

Օրենսդրական փոփոխությամբ քաղաքաշինական ոլորտի մասնագետները կունենան շարունակական մասնագիտացման զարգացման, կատարելագործման հնարավորություն:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը, կարեւորելով ներկայացված օրենսդրական փաթեթը, նշել է, որ նախագիծը ենթադրում է կոնցեպտուալ փոփոխություն: Նրա խոսքով՝ նախաձեռնությունն անցել է երկար քննարկման փուլ: Բաբկեն Թունյանն ընդգծել է, որ գործող կարգավորմամբ հաշվի չի առնվում ռիսկայնության, բարդության աստիճանը եւ բոլորին տրվում է միատեսակ լիցենզիա, վճարվում է միեւնույն տուրքը: Նրա տեղեկացմամբ՝ ներկայացվող նախագծով դրվում է տարբերակում:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...