National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
4.10.2022

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31
 
04.10.2022
Քաղաքաշինության ոլորտի կազմակերպություններին միատեսակ լիցենզիա չի տրվելու
1 / 3

Քաղաքաշինության ոլորտի կազմակերպություններին միատեսակ լիցենզիա չի տրվելու: Այս մասին հայտնել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Դավիթ Գրիգորյանը հոկտեմբերի 4-ին գումարված ԱԺ հերթական նիստի ընթացքում՝ ներկայացնելով Կառավարության հեղինակած «Լիցենզավորման մասին», «Պետական տուրքի մասին», «Քաղաքաշինության մասին», «Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության մասին» օրենքներում լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը:

Ըստ գործող կարգավորումների՝ անկախ քաղաքաշինական օբյեկտի բարդությունից եւ ծավալից, բոլորին տրվում է կառուցման, նախագծման, տեխնիկական հսկողության նույն լիցենզիան՝ նույն իրավունքներով:

Ներկայացված նախագծով քաղաքաշինական օբյեկտների ռիսկայնության աստիճանից կախված՝ դասակարգելու են այդ սուբյեկտները՝ ըստ դասերի եւ փորձառության, ըստ մասնագետների կազմի:

Ըստ այդմ, օրենսդրական նախագծով առաջարկվում է սահմանել լիցենզիայի տեսակները:

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի խոսքով՝ կստեղծվի լիցենզավորված կազմակերպությունների միասնական ռեգիստր՝ թվային գրանցամատյաններով, որում կհավաքվի բոլոր կազմակերպությունների մասին տեղեկատվությունը:

Օրենսդրական փոփոխությամբ քաղաքաշինական ոլորտի մասնագետները կունենան շարունակական մասնագիտացման զարգացման, կատարելագործման հնարավորություն:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը, կարեւորելով ներկայացված օրենսդրական փաթեթը, նշել է, որ նախագիծը ենթադրում է կոնցեպտուալ փոփոխություն: Նրա խոսքով՝ նախաձեռնությունն անցել է երկար քննարկման փուլ: Բաբկեն Թունյանն ընդգծել է, որ գործող կարգավորմամբ հաշվի չի առնվում ռիսկայնության, բարդության աստիճանը եւ բոլորին տրվում է միատեսակ լիցենզիա, վճարվում է միեւնույն տուրքը: Նրա տեղեկացմամբ՝ ներկայացվող նախագծով դրվում է տարբերակում:


04.10.2022
ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Մխիթար Զաքարյանի հրաժարականի դիմումի մասին
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Մխիթար Զաքարյանը 2022 թվականի հոկտեմբերի 4-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ե...

04.10.2022
Եզդիները Հայաստանի լիիրավ քաղաքացիներ են. Ռուստամ Բաքոյան
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը հոկտեմբերի 4-ին հանդիպել է Հյուսիսային Իրաքի Շանգալ շրջանի ներկայացուցիչների հետ: Ողջունելով հյուրերին Հայաստանի Ազգային ժողովում՝ նա կարեւորել է համագործակցությունն աշխարհի բոլոր եզդիական...

04.10.2022
Հեռավար ձեւաչափով կայացել է Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի միջազգային քարտուղարության ընդլայնված կազմով նիստը
Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի միջազգային քարտուղարության ընդլայնված կազմով հեռավար ձեւաչափով կայացած հոկտեմբերի 4-ի նիստին մասնակցել են կառույցում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Սիսակ Գաբրիելյանը, պատվիրակության անդամներ Ծովինար Վարդանյանը եւ Հրաչյա Հակոբյանը: Սիսակ Գաբրիելյանն անդրադարձ...

04.10.2022
Օրենսդրական փաթեթ՝ ուղղված փաստաբանական համակարգի բարելավմանը
ՀՀ արդարադատության փոխնախարար Գրիգոր Մինասյանի տեղեկացմամբ՝ ««Փաստաբանության մասին» օրենքում եւ ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթն   ուղղված է փաստաբանական համակարգի բարելավմանը, ինչը պայմանավորված է մարդու իրավունքների պատճաշ ապահովման եւ պաշ...

04.10.2022
Սահմանվել են հաշտարարության ինստիտուտի զարգացմանը եւ ոլորտի բարեփոխմանն ուղղված կարգավորումներ
Մեր երկրում հաշտարարության ինստիտուտի կայացմանը եւ զարգացմանը, ինչպես նաեւ դատարանների ծանրաբեռնվածության թեթեւացմանն ուղղված նախաձեռնություն է ներկայացրել Կառավարությունը: Փոփոխություններ եւ լրացումներ են առաջարկվում «Հաշտարարության մասին» եւ կից մի շարք օրենքներում: Հարցն ԱԺ հոկտեմբերի 4-ի նիստում...

04.10.2022
Անչափահասների հաշվառումը սահմանված կարգով կիրականացնի Կառավարությունը
«Ոստիկանության մասին» գործող օրենքի որեւէ հոդվածում անչափահասներին հաշվառման վերցնելու վերաբերյալ դրույթ ամրագրված չէ: Ներկայում իրավախախտում եւ հանցագործություն կատարած անչափահասների կամ անչափահասի վարքագծի վրա բացասական ներգործություն ունեցող ծնողների վերաբերյալ հաշվառում իրականացվում է դեռեւս 199...

04.10.2022
Առաջարկվող կարգավորումները կնպաստեն կատարողական գործողությունների իրականացման օպերատիվության եւ արդյունավետության բարձրացմանը
««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունը միտված է վերոնշյալ օրենքում որոշակի հստակեցումներ կատարելուն: Այս մասին նշել է Արդարադատության փոխնախարար Գրիգոր Մինասյանը հոկտեմբերի 4-ին գումարված ԱԺ հերթական նիստի ընթացք...

04.10.2022
Լրացվում է «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» ՀՀ օրենքը
Կառավարությունը լրացում է առաջարկում ««Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքում: Օրենքի 4-րդ հոդվածը կլրացվի  նոր՝  5-րդ մասով, որով սահմանվում է, որ պետական կառավարման համակարգի մարմինների կազմում գործող՝ ծրագրեր իրականացնող պետական հիմնարկի օրինակելի կանոնադրությա...

04.10.2022
Պատասխանատվության միջոցներ կնախատեսվեն քաղաքաշինության բնագավառում քանդման, ապամոնտաժման աշխատանքները չկատարելու կամ առանց թույլտվության կատարելու դեպքերում
ՀՀ օրենսդրությամբ շինարարական կամ քանդման աշխատանքներն իրականացվում են նախապես համաձայնեցված շինարարության կամ քանդման թույլտվությունների հիման վրա, սակայն սահմանված կարգով ձեռք բերված շենքի, շինության քանդման թույլտվությամբ ամրագրված պահանջը չկատարելու դեպքում ՀՀ օրենսդրությամբ վարչական պատասխանատվ...

04.10.2022
Նախատեսվում է խնամքի նպաստ նշանակել մինչեւ 2 տարեկան երեխա խնամող ծնողին
Կառավարությունն առաջարկում է խնամքի նպաստ նշանակել Հայաստանում բնակության վայրի հասցեով հաշվառում ունեցող եւ մինչեւ 2 տարեկան երեխա խնամող ծնողին՝ անկախ հաշվառման վայրից եւ վարձու աշխատող լինելու հանգամանքից: Օրենքի գործողությունը տարածվելու է այն դեպքերի վրա, երբ երեխան ծնվել է 2023 թ. հունվարի 1-ի...

04.10.2022
Նախագծի ընդունմամբ մեր հայրենակիցներին հնարավորություն կընձեռվի կրկին ներգրավվել Հայաստանի հավաքականներում. Կարեն Գիլոյան
««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը նպատակ ունի լուծելու այն անձանց պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու խնդիրները, ովքեր, լինելով այլ պետության քաղաքացի, ստացել են ՀՀ քաղաքացիություն եւ հրավիրվել Հայաստանի Հանրապետու...

04.10.2022
Օրենսդրական նախաձեռնություն՝ ուղղված Արդարադատության ակադեմիայի կառավարման մոդելի արդիականացմանը
Ներկայում Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհուրդն ունի 7 անդամ. առաջարկվում է խորհրդի կազմն ընդլայնել եւս 6-ով: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը՝ խորհրդարանականներին առաջին ընթերցմամբ ներկայացնելով ««Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում փոփոխություն...

04.10.2022
Ներկրվող ցեմենտի համար տուրքը սահմանվել է 2.000 դրամ
ՀՀ ԱԺ պատագամավորներ Բաբկեն Թունյանի, Հովիկ Աղազարյանի հեղինակած նախագծով առաջարկվում է Հայաստան ներկրվող ցեմենտի համար այսօր գործող 14.000 դրամ պետական տուրքը նվազեցնել՝ դարձնելով 9.000 դրամ,  իսկ ցեմենտի հումքի՝ կլինկերի համար կիրառվող 2.000 դրամ տուրքն առհասարակ հանել: Օրինագծի համահեղինակ Ա...

04.10.2022
Առաջարկվում է ԱԺ քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգել եւս վեց ամսով
«2020 թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով» ստեղծված Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետն առաջարկվում է երկարաձգել եւս վեց ամսով: Այս մասին հայտնել է Քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ԱԺ հոկտեմբերի 4-ի նիստո...

04.10.2022
Օրենքով կսահմանվի «բարձրլեռնային բնակավայր» հասկացությունը
Այս պահի դրությամբ բարձրլեռնային բնակավայրերում բնակվող աշխատավորները, որպես լրավճար սահմանված աշխատավարձին, ստանում են 8.000 դրամ: Հետագայում, եթե լրավճարի վերանայման կարիք լինի, ապա այս լիազորող նորմը կտա այդ հնարավորությունը: Այս մասին ասել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբե...

04.10.2022
Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող աշխատակիցների համար կսահմանվեն սոցիալական նոր երաշխիքներ
Նախագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հակակոռուպցիոն կոմիտեում օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող աշխատակիցների կողմից սոցիալական երաշխիքներից ամբողջական ծավալով օգտվելու հրամայականով, ինչպես նաեւ օրենսդրության մեջ առկա որոշ թերություններ շտկելու նպատակով: Այս մ...

04.10.2022
Անբավարար տեխնիկական վիճակում գտնվող բնակֆոնդի հիմնախնդիրները կանոնակարգելու նպատակով Կառավարությանը կվերապահվեն լիազորող նորմեր
Անբավարար տեխնիկական վիճակում գտնվող բնակֆոնդի հիմնախնդիրների կանոնակարգման պետական քաղաքականությունը սահմանելու նպատակով ՀՀ կառավարությանը կվերապահվեն լիազորող նորմեր: «Քաղաքաշինության մասին» օրենքում առաջարկվող լրացումն ԱԺ հոկտեմբերի 4-ի նիստում ներկայացնելով՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ար...

04.10.2022
Կբարելավվի պարտադիր կամ հարկադիր աշխատանքի դեպքերի բացահայտման, զոհերի նույնացման գործընթացը
Օրեսդրական փաթեթի ընդունմամբ Սահմանադրությանը, ԱՄԿ N 29 կոնվենցիայի, «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի պահանջներին համապատասխան՝ օրենսգրքում կսահմանվի «պարտադիր կամ հարկադիր աշխատանք» եզրույթը, այդպիսի աշխատանք չհամարվող աշխատանքների շ...

04.10.2022
Առաջիկա 8 տարվա ընթացքում կկրկնապատկվի հայաստանյան բուհերում սովորողների թիվը. ներկայացվել է ՀՀ կրթության մինչեւ 2030թ. զարգացման պետական ծրագիրը
Հայաստանի առնվազն չորս բուհ մինչեւ 2030 թ. կընդգրկվի միջազգային լավագույն 500 համալսարանների ցանկում: Կստեղծվի 100 տոկոս պետական ֆինանսավորման մինչեւ 8 բուհ` չբացառելով վճարովի ուսուցման հնարավորությունը. նշել է Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հոկտեմբերի 4-ին գում...

04.10.2022
Ազգային ժողովը սկսել է հերթական նիստերի աշխատանքը
Ազգային ժողովը հոկտեմբերի 4-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը՝ հաստատելով նստաշրջանի եւ հերթական նիստերի օրակարգերը: Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի խ...

04.10.2022
ԱԺ նախագահի հայտարարությունը ՀՀ ԱԺ պատգամավոր Վահագն Հովակիմյանի հրաժարականի դիմումի մասին
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Վահագն Հովակիմյանը 2022 թվականի հոկտեմբերի 3-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն`...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am