Տպել
04.10.2022
Առաջարկվում է ԱԺ քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգել եւս վեց ամսով
1 / 1

«2020 թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով» ստեղծված Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետն առաջարկվում է երկարաձգել եւս վեց ամսով: Այս մասին հայտնել է Քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ԱԺ հոկտեմբերի 4-ի նիստում:

Անդրանիկ Քոչարյանը ներկայացրել է նախորդ վեց ամիսների ընթացքում հանձնաժողովի եւ փորձագետների իրականացրած աշխատանքը: Մարտ ամսին հանձնաժողովի կողմից մշակվել եւ քննարկումներից հետո մարտի 30-ին Պաշտպանության նախարարության կողմից ներկայացվել է 16 կետից բաղկացած առանցքային փաստաթղթերի ցանկը: Նշված ցանկի համաձայն՝ նախարարությունը շուրջ 2 ամիս ձեւավորել է պահանջվող փաստաթղթերի փաթեթի մի մասը եւ ներկայացրել հանձնաժողովի  ուսումնասիրմանը: Այն ներառում է շուրջ 3.500 նմուշի տեքստային եւ գրաֆիկական փաստաթղթեր, ընդհանուր 10.000-ից ավելի էջի ծավալով, որը դեռ վերջնական չէ: Անդրանիկ Քոչարյանը նշել է, որ Պաշտպանության նախարարության կողմից ստացվել են մեծաքանակ փաստաթղթեր, որոնք ուսումնասիրման փուլում են: Փաստաթղթի ուսումնասիրման ընթացքում բացահայտված նոր փաստերով եւ տեղեկություններով պայմանավորված՝ նախարարությունից եւ պետական այլ մարմիններից նոր փաստաթղթեր ու տվյալներ ստանալու անհրաժեշտություն է առաջացել: «Այս պահին հանձնաժողովը զբաղված է նշված փաստաթղթերի ուսումնասիրությամբ եւ դրանցից ստացված բազմաթիվ տվյալների ու տեղեկությունների համադրմամբ, ինչը բավականին բարդ, ժամանակատար եւ պատասխանատու աշխատանք է: Դրա հիման վրա նաեւ հնարավոր կլինի կազմել հանձնաժողովի կողմից քննման ենթակա անձանց ցանկը եւ նրանց հրավիրելու ժամկետները»,- ասել է հանձնաժողովի նախագահը:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...