Տպել
30.09.2022
Աշխատանքային քննարկում «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի կիրարկման վերաբերյալ
1 / 18

2022 թ. հուլիսի 1-ից ՀՀ-ում  ուժի մեջ է մտել «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքը, ըստ որի` 300 հազար դրամը գերազանցող գործարքները պետք է իրականացվեն անկանխիկ եղանակով: Կիրարկման ընթացքում ի հայտ են եկել մի շարք խնդիրներ, որոնց վերաբերյալ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը ստացել է բազմաթիվ բողոքներ, առաջարկություններ, դիտարկումներ: Այս մասին ասել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը սեպտեմբերի 30-ին տեղի ունեցած աշխատանքային քննարկման ժամանակ:

Աշխատանքային քննարկմանը մասնակցել են պետական կառույցների, գերատեսչությունների, բանկային ոլորտի, ԿԲ-ի ներկայացուցիչներ, տնտեսավարողներ, փորձագետ-իրավաբաններ, տնտեսագետներ: Քննարկման նպատակն է վեր հանել առաջացած խնդիրները եւ անհրաժեշտ լուծումներ տալ դրանց:

Անկանխիկ վճարումների ներդրման մշակույթը, ըստ բանկային համակարգի ներկայացուցիչների, քաղաքակրթական, ռազմավարական հարց է, եւ հասարակությունը պետք է այդ ուղղությամբ առաջ ընթանա:

Քննարկման ընթացքում ներկայացվել են բժշկական ծառայությունների մասով առաջացած խնդիրները: Ընդգծվել են, մասնավորապես, օրենքի տեխնիկապես ապահովվածության, հարկային իրավակարգավորումների հստակեցման անհրաժեշտության հարցերը: Ըստ ոլորտի ներկայացուցիչների՝ բանկերի կողմից գանձվող միջնորդավճարները հավելյալ հարկային պարտավորություններ են առաջացրել տնտեսավարողների մոտ: Ներկայացվել են նաեւ հարկային հարաբերություններին առնչվող եւ պարզաբանում պահանջող՝ մանրածախ առեւտրի ոլորտի իրավակարգավորումներին վերաբերող հարցեր:

Քննարկման ընթացքում նշվել է, որ գյուղական համայնքներում առկա է իրազեկման անհրաժեշտություն, ինչպես նաեւ տնտեսավարող սուբյեկտների համար բանկային ծառայությունների մատչելիության եւ հասանելիության ապահովման խնդիր:

ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը տեղեկացրել է, որ որոշակի փոփոխությունների անհրաժեշտություն կա:

Համատեղ քննարկումները կլինեն շարունակական. կամփոփվեն հավաքագրված խնդիրները, կներկայացվի օրենսդրական փոփոխությունների փաթեթ:


30.09.2022
Հակոբ Արշակյանը Տոկիոյում հանդիպել է Ճապոնիայի թվայնացման նախարարի հետ
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը սեպտեմբերի 29-ին Տոկիոյում հանդիպել է Ճապոնիայի Թվայնացման, Թվային բարեփոխումների, Սպառողների եւ սննդամթերքի անվտանգության հարցերով, Վարչական բարեփոխման համար պատասխանատու նախարար Տարո Կոնոյի հետ: Ողջունելով Ազգային ժողովի նախագահի տեղակալին՝ նախարա...