Տպել
30.09.2022
Հակոբ Արշակյանը Տոկիոյում հանդիպել է Ճապոնիայի թվայնացման նախարարի հետ
1 / 2
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը սեպտեմբերի 29-ին Տոկիոյում հանդիպել է Ճապոնիայի Թվայնացման, Թվային բարեփոխումների, Սպառողների եւ սննդամթերքի անվտանգության հարցերով, Վարչական բարեփոխման համար պատասխանատու նախարար Տարո Կոնոյի հետ:

Ողջունելով Ազգային ժողովի նախագահի տեղակալին՝ նախարարը տեղեկացրել է 2018 թ. Հայաստան այցի մասին՝ նշելով, որ տպավորված է Հայաստանի բարձր տեխնոլոգիական զարգացմամբ: Ճապոնական կողմը հետաքրքրություն է հայտնել «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հետ համագործակցության մասով:

ՀՀ ԱԺ փոխխոսնակը ներկայացրել է Հայաստանում ընթացող զարգացումները եւ տեղեկացրել, որ մեր երկիրը շահագրգռված է բարձր տեխնոլոգիաների ոլորտում սերտ համագործակցությամբ, ներառյալ՝ արհեստական բանականության եւ կիբեռանվտանգության ուղղություններով:

Հակոբ Արշակյանը նշել է, որ տնտեսական հարաբերությունները զարգացնելու առումով կա չօգտագործված զգալի ներուժ:

Կարեւորվել է ճապոնական ընկերությունների մասնաճյուղերի հիմնումը Հայաստանում, ինչը երկու երկրների միջեւ համագործակցությունը զարգացնելու հնարավորություն կընձեռի:

Քննարկվել են նաեւ Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ նորարարության, գիտության եւ տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր:


 
 


30.09.2022
Աշխատանքային քննարկում «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի կիրարկման վերաբերյալ
2022 թ. հուլիսի 1-ից ՀՀ-ում  ուժի մեջ է մտել «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքը, ըստ որի` 300 հազար դրամը գերազանցող գործարքները պետք է իրականացվեն անկանխիկ եղանակով: Կիրարկման ընթացքում ի հայտ են եկել մի շարք խնդիրներ, որոնց վերաբերյալ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը ստացել է...