National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
29.9.2022

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30
 
29.09.2022
Մեր ժողովրդավար գործընկերներից ակնկալում ենք ժողովրդավարության պաշտպանությանն ուղղված օժանդակություն. Արթուր Հովհաննիսյան
1 / 5

ՀՀ ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը սեպտեմբերի 29-ին հանդիպել է Չեխիայի ԱԳ նախարարության Արեւելյան Եվրոպայի վարչության պետ Էվա Դվորժակովայի գլխավորած պատվիրակությանը:

Արթուր Հովհաննիսյանը կարեւորել է հյուրերի այցը մեր երկիր այս դժվարին փուլում: Բարեկամական խմբի ղեկավարը, որպես կարեւորագույն ուղղություն, ընդգծել է ժողովրդավարությունը եւ փաստել, որ այս պահին մեր պետության անվտանգության գլխավոր երաշխիքներից մեկը ժողովրդավարությունն է: Պատգամավորը վստահեցրել է, որ Հայաստանը նախաձեռնող է այս ուղղությամբ հարաբերությունները խորացնելու հարցում: Նրա համոզմամբ՝ Ադրբեջանի ներխուժումը ՀՀ ինքնիշխան տարածք հենց ավտորիտար եւ ժողովրդավար ռեժիմների պայքար է: «Մեր ժողովրդավար գործընկերներից ակնկալում ենք ժողովրդավարության պաշտպանությանն ուղղված օժանդակություն»,- հավելել է Արթուր Հովհաննիսյանը:

Պատգամավորը խորհրդարանական հարթակում սերտ համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն է հայտնել: Նա անդրադարձել է նաեւ ՀՀ տնտեսական զարգացման ցուցանիշներին՝ նշելով, որ 44-օրյա պատերազմից հետո անգամ տնտեսական աճը շարունակվում է: Ըստ նրա՝ երկրի անվտանգությունը պայմանավորված է նաեւ տնտեսական կայունությամբ:

Էվա Դվորժակովան ընդգծել է, որ իր երկիրը շահագրգռված է Հայաստանի հետ համագործակցության շարունակական զարգացմամբ եւ հետաքրքրված է Հարավային Կովկասում տիրող իրավիճակով: Նա կարեւորել է ժողովրդավարական գործընթացների շարունակական զարգացումը՝ ընդգծելով, որ Չեխիան՝ որպես ԵՄ-ում նախագահող երկիր, պատրաստ է օժանդակել Հայաստանին այդ ճանապարհին:

Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին՝ հյուրն ընդգծել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդական ջանքերը խաղաղության առաջմղման հարցում եւ հավելել, որ պատրաստ են օգնություն տրամադրել եւ աջակցել խնդրի լուծմանը: «Շառլ Միշելի գործողություններն ամբողջությամբ հավանության են արժանանում Չեխիայի՝ ԵՄ նախագահության կողմից»,- նշել է նա:

Կողմերը համակարծիք են եղել, որ երկկողմ համագործակցությունն ընդլայնելու մեծ ներուժ կա: Անդրադարձ է եղել մի շարք ծրագրերի իրականացման հնարավորությանը, ներդրումների խթանմանը, տարբեր ոլորտներում համագործակցության զարգացմանը, մասնավորապես, անվտանգության, տնտեսական, բնապահպանական ոլորտներում:

Նշենք, որ եկող շաբաթ նախատեսվում է Չեխիայի ԱԳ նախարարության անվտանգության հարցերով վարչության պետի այցը Հայաստան, որի ժամանակ առավել մանրամասն կքննարկվեն անվտանգության ոլորտում համագործակցության ծրագրերը:


29.09.2022
Աշխատանքային այցով Վարշավա էր մեկնել ԱԺ Հայաստան-Լեհաստան բարեկամական խումբը
Սեպտեմբերի 26-29-ն աշխատանքային այցով Վարշավայում էին ՀՀ ԱԺ Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի անդամները՝ Արուսյակ Ջուլհակյանի գլխավորությամբ: Լեհաստան այցի շրջանակում հանդիպումներ են եղել Սենատի փոխնախագահ Բոգդան Բորուսեւիչի, Արտաքին գործերի փոխնախարար Մարչին Պշիդաչի, Սեյմի Եվրամիության հարցերի հան...

29.09.2022
Առաջարկում ենք թույլատրել քաղաքացիներին ակոսափող հրազենի փամփուշտների լիցքավորումը. Վիլեն Գաբրիելյան
Բովանդակային փոփոխություններում մի կարեւոր կետ կա, այդ կետը վերաբերում է ակոսափող հրազենի փամփուշտների լիցքավորմանը: Մենք առաջարկում ենք թույլատրել քաղաքացիներին ակոսափող հրազենի փամփուշտների լիցքավորումը Կառավարության կողմից հատուկ սահմանված կարգով: Ոստիկանության մեր գործընկերներն այս պահի դրությամ...

29.09.2022
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am