Առողջապահության հարցերի ու Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովները սեպտեմբերի 28-ին համատեղ հանդիպում-քննարկում են ունեցել Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի եւ տեսչական մարմնի կենտրոնական ապարատի ոլորտային վարչությունների ղեկավարների մասնակցությամբ:
Հանդիպման ընթացքում տեսչական մարմնի ղեկավարը ներկայացրել է տեղեկատվություն ընթացիկ տարվա գործունեության վերաբերյալ, ինչպես նաեւ անդրադարձել է 2020-2022 թթ. կատարված աշխատանքներին: Մասնակիցները հատկապես կարեւորել են տեսչական գործառույթների համար անհրաժեշտ իրավական հիմքերի ապահովումը եւ դրան միտված առկա օրենսդրական նախաձեռնությունները:
Տեսչական մարմնի հետ հանձնաժողովների համագործակցության շրջանակում աշխատանքային ձեւաչափով հանդիպումները լինելու են պարբերական: