Տպել
28.09.2022
Սահմանամերձ շրջաններում բնակիչներն ունեն ամենատարրական՝ կյանքի եւ խաղաղ ապրելու իրավունքի խնդիր. Թագուհի Թովմասյան
1 / 5

Հայաստանում ստեղծված իրավիճակին է անդրադարձել ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը սեպտեմբերի 28-ին Հաագայի նախկին փոխքաղաքապետ Մարոլայն դե Յոնգի եւ հոլանդական «D66» կուսակցության միջազգային համագործակցության բաժնի ներկայացուցիչ Միս Բոսի հետ հանդիպման ժամանակ:

«Այսօր սահմանամերձ շրջաններում բնակիչներն ունեն ամենատարրական՝ կյանքի եւ խաղաղ ապրելու իրավունքի խնդիր»,- ասել է Թագուհի Թովմասյանը: Պատգամավորը նշել է, որ այդ հատվածներում խաթարված է բնականոն կյանքը, չեն գործում դպրոցներն ու մանկապարտեզները. անվտանգության նկատառումներից ելնելով՝ երեխաները տեղափոխվել են այլ բնակավայրեր:

Հանդիպմանը Թագուհի Թովմասյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի խնդրին եւ ադրբեջանաթուրքական տանդեմի կողմից իրականացվող հայատյաց քաղաքականությանը: Խոսելով 44-օրյա պատերազմի մասին՝ նա պատվիրակներին տեղեկացրել է, որ կան անհետ կորածներ, որոնց որոնումն Ադրբեջանն արգելել է, եւ մինչ օրս Ադրբեջանում պահվող գերեվարված անձինք:

Թագուհի Թովմասյանը հյուրերի խնդրանքով ներկայացրել է իր գլխավորած հանձնաժողովի գործառույթները, անդրադարձել է, մասնավորապես, կանանց իրավունքների պաշտպանության հարցերին, մեդիաոլորտի խնդիրներին:

Հանդիպման ավարտին Մարոլայն դե Յոնգը եւ Միս Բոսն ընդգծել են, որ Հայաստանից մեկնելուց հետո նշված փաստերի հիման վրա կպատրաստեն զեկույց, որը կներկայացվի Հոլանդիայի խորհրդարան եւ Արտաքին գործերի նախարարություն:
 


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...