National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
21.03.2025

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31
 
28.09.2022
Հակոբ Արշակյանը Տոկիոյում հանդիպել է Ճապոնիայի Խորհրդականների պալատի նախագահի հետ
1 / 2

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը սեպտեմբերի 28-ին Տոկիոյում հանդիպել է Ճապոնիայի խորհրդարանի Խորհրդականների պալատի նախագահ Հիդեհիսա Օցուջիին:

ԱԺ փոխնախագահը մանրամասն տեղեկատվություն է փոխանցել սեպտեմբերի 13-14-ին ՀՀ ինքնիշխան տարածքի հանդեպ ադրբեջանական ոտնձգությունների՝ ներառյալ ՀՀ քաղաքացիական եւ զինվորական զոհերի, Հայաստանի բնակավայրերին եւ ենթակառուցվածքներին հասցված վնասների վերաբերյալ: Այս համատեքստում ԱԺ փոխխոսնակը կարեւորել է միջազգային հանրության կողմից Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հասցեական դատապարտումը:

Հիդեհիսա Օցուջին ափսոսանք է հայտնել վերջերս Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տեղի ունեցած ռազմական բախման համար եւ ցավակցել Հայաստանում մարդկային կորուստների կապակցությամբ: Հիդեհիսա Օցուջին տեղեկացրել է, որ Ճապոնիան ամենուր խաղաղության կողմնակից է, եւ իրենք պատրաստ են աջակցելու տարածաշրջանում խաղաղության հաստատմանը:

Հանդիպման մասնակիցները քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր, պատրաստակամություն հայտնել հավելյալ ջանքեր գործադրելու Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ քաղաքական ու մշակութային կապերը խորացնելու եւ ընդլայնելու ուղղությամբ:

ԱԺ փոխնախագահը հանդիպել է նաեւ Ճապոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի նախագահի պաշտոնակատար Տակեակի Մացումոտոյին:

Այցի ընթացքում Հակոբ Արշակյանը հանդիպել է նաեւ Ճապոնիայի կրթության, մշակույթի, սպորտի, գիտության եւ տեխնոլոգիաների նախարար Կեիկո Նագաոկային: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ կրթության ոլորտում համագործակցության զարգացման, ուսանողական կրթաթոշակների ու փոխանակումների ավելացման հնարավորությունների վերաբերյալ հարցերը, գիտակրթական եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցությունը խորացնելու հնարավորությունները եւ գործնական քայլերը:

Այնուհետեւ ԱԺ փոխխոսնակը հանդիպել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) ավագ փոխնախագահ Կեիչիրո Նակազավայի հետ: Քննարկվել են Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ հումանիտար, գիտական, մշակութային, տնտեսական, բարձր տեխնոլոգիական, ճգնաժամերի կանխարգելման ոլորտներում համագործակցության զարգացման վերաբերյալ մի շարք հարցեր:

Կողմերը կարեւորել են երկու երկրների համալսարանների միջեւ համագործակցությունը, հայ եւ ճապոնացի գիտնականների ու հետազոտողների փոխայցերը՝ երկու երկրներում համատեղ գործունեություն ծավալելու նպատակով:
 
 


21.03.2025
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Մեքսիկայի Սենատի նախագահ Խերարդո Ֆերնանդես Նոռոնյայի հետ
Աշխատանքային այցով Ստրասբուրգում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Մեքսիկայի Սենատի նախագահ Խերարդո Ֆերնանդես Նոռոնյայի հետ: Զրուցակիցները քննարկել են միջխորհրդարանական համագործակցությանը, ինչպես նաեւ հայ-մեքսիկական օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Ալեն Սիմոնյանը նաեւ գործընկեր...

21.03.2025
Խորհրդարանական լսումներ «Հանրային աղմուկը` որպես համակեցության կանոնների պահպանման խոչընդոտ, գործող իրավական կարգավորումներ» թեմայով
Խնդիրն արդիական է, բողոքները բազմաթիվ են` ուղղված ե'ւ մեր հանձնաժողովին, ե'ւ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին: Խնդիրը բարձրաձայնելու, գործող իրավակարգավորումները եւ օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը քննարկելու, խնդիրների կարգավորման ուղիները վերհանելու նպատակով հրավիրել ենք պետա...

21.03.2025
Ներկայացվել են 2024 թ. Պաշտպանության եւ Ներքին գործերի նախարարությունների իրականացրած աշխատանքները
Առաջնորդվելով Կառավարության ծրագրում առաջադրված խնդիրներով` 2024 թվականի ընթացքում Պաշտպանության նախարարությունը շարունակել է գործունեությունը զինված ուժերի բարեփոխումների, պաշտպանական կարողությունների, ռազմատեխնիկական համագործակցության զարգացման, միջազգային ինտեգրման գործընթացների համադրման, արհեստ...

21.03.2025
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Շվեդիայի Ռիկսդագի նախագահի առաջին տեղակալ Քենեթ Ֆորսլունդի հետ
Աշխատանքային այցով Ստրասբուրգում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Շվեդիայի Ռիկսդագի նախագահի առաջին տեղակալ Քենեթ Ֆորսլունդի հետ: Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել միջխորհրդարանական համագործակցության զարգացմանը վերաբերող հարցերը: Ալեն Սիմոնյանը Քենեթ Ֆորսլունդին մանրամասներ...

21.03.2025
Խորհրդարանական լսումներ. ուղիղ հեռարձակում
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնած խորհրդարանական լսումների ուղիղ հեռարձակումը: Քննարկվում է «Հանրային աղմուկը՝ որպես համակեցության կանոնների պահպանման խոչընդոտ, գործող իրավական կարգավորումներ: Օրենսդրական լուծումներ» թեման: ...

21.03.2025
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

21.03.2025
Տեղի կունենան խորհրդարանական լսումներ
Մարտի 21-ին՝ ժամը 12:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի կունենան խորհրդարանական լսումներ: Կքննարկվի «Հանրային աղմուկը՝ որպես համակեցության կանոնների պահպանման խոչընդոտ, գործող իրավական կարգավորումներ: Օրենսդրակա...

21.03.2025
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերի ժամանակացույց
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը նիստեր կգումարի մարտի 24-ին ժամը 11:00-ին, 414 դահլիճում:  Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովն արտահերթ նիստ կգումարի մարտի 24-ին` ժամը 09:30-ին, 214 սրահում:Մարտի 24-ին` ժամը 14:00-ին, 114 սրահում տեղի կունենա Ֆինանս...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am