Տպել
28.09.2022
Համագործակցությամբ կարելի է լուրջ ձեռքբերումներ ունենալ եւ հաջողություններ գրանցել. Անտիգոնի Պերիֆանու
1 / 15

Համագործակցությամբ կարելի է լուրջ ձեռքբերումներ ունենալ եւ հաջողություններ գրանցել. ասել է Հունաստանի խորհրդարանի Խորհրդարանական աշխատանքի տնօրինության տնօրեն Անտիգոնի Պերիֆանուն՝ «Խորհրդարանական մարմինների դերը խորհրդարանի աշխատանքների կազմակերպման արդյունավետության բարձրացման գործում» թեմայով աշխատաժողովի ընթացքում:

Այն անցկացվել է Ազգային ժողովի աշխատակազմի, հանձնաժողովների փորձագետների եւ պատգամավորների օգնականների համար «ՀՀ Ազգային ժողովի կարողությունների ուժեղացում` Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վերահսկողության ու կիրարկման հետագա աջակցության համար» Թվինինգ ծրագրի շրջանակում՝ սեպտեմբերի 28-ին:

Անտիգոնի Պերիֆանուն, խոսելով խորհրդարանների նախագահների համաժողովի մասին, ներկայացրել է Հունաստանի խորհրդարանի կառուցվածքը եւ գործառույթները:

Հունաստանն ունի պառլամենտարիզմի շուրջ 200-ամյա պատմություն, եւ աշխատաժողովի նպատակն է հունական լավագույն փորձի ներդրումը Հայաստանի խորհրդարանում:

Հունաստանի խորհրդարանի առաջին փոխնախագահի գրասենյակի տնօրեն Էմանուիլ Խատզակիսն աշխատաժողովի ընթացքում անդրադարձել է խորհրդարանի փոխնախագահների իրավունքներին եւ գործառույթներին, ինչպես նաեւ Եվրոպական հարցերի հանձնաժողովի դերակատարությանն ու աշխատակարգերին:

Հունաստանի խորհրդարանի տնտեսական, բնապահպանական եւ տեխնոլոգիական հետազոտությունների վարչության, օրենսդրական տնօրինության, գիտական ծառայության, ԵՄ վարչության ղեկավարները ներկայացրել են իրենց գործառույթները՝ ընդգծելով, որ արդյունավետ աշխատանքի գրավականը համագործակցությունն է բոլոր ստորաբաժանումների միջեւ:

Հունաստանի խորհրդարանի փորձագետները պատասխանել են Ազգային ժողովի աշխատակիցների հարցերին, անդրադարձել երկու երկրների խորհրդարանական մարմիններին, խորհրդարանների կառուցվածքային, ինչպես նաեւ գործառույթների նմանություններին ու տարբերություններին: