Տպել
27.09.2022
Առաջիկայում խնամքի նպաստ կնշանակվի ՀՀ-ում բնակության վայրի հասցեով հաշվառում ունեցող եւ մինչեւ 2 տարեկան երեխա խնամող ծնողին` անկախ հաշվառման վայրից եւ վարձու աշխատող լինելու հանգամանքից. Դավիթ Խաչատրյան
1 / 6

Ըստ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանի` առաջարկվում է խնամքի նպաստ նշանակել ՀՀ-ում բնակության վայրի հասցեով հաշվառում ունեցող եւ մինչեւ երկու տարեկան երեխա խնամող ծնողին` անկախ հաշվառման վայրից եւ վարձու աշխատող լինելու հանգամանքից:

Կառավարության հեղինակած ««Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի սեպտեմբերի 27-ի նիստում:

Օրենքի գործողությունը տարածվելու է այն դեպքերի վրա, երբ երեխան ծնվել է 2023 թ. հունվարի 1-ին կամ դրանից հետո: Ընդ որում, վարձու աշխատողների եւ գյուղաբնակ ծնողի համար գործող օրենսդրական կարգավորումները գործելու են, եթե երեխան ծնվել է մինչեւ 2023 թ. հունվարի 1-ը, իսկ գյուղաբանկ ծնողի դեպքում` նաեւ եթե դիմումը ներկայացվել է մինչեւ 2023 թ. դեկտեմբերի 31-ը:

Պահպանելով գործող կարգավորումներով սահմանված խնամքի նպաստի իրավունք տվող հիմանական պայմանները եւ ժամկետները` նախագծով նաեւ առաջարկվում է վերանայել խնամքի նպաստի իրավունքի իրացման մյուս պայմանները` դրանք չփոխկապակցելով աշխատանքից ազատվելու կամ բնակության վայրը փոխելու հետ:

Օրենսդրական նախաձեռնությունը բխում է Կառավարության ծրագրից եւ միտված է ծնելիության կայուն աճ ապահովելուն:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանի հավաստմամբ` գյուղաբնակ եւ քաղաքաբնակ բոլոր ծնողները կստանան այս նպաստը:

Փոխնախարարը նաեւ նշել է, որ գրավոր առաջարկներ չեն ներկայացվել, իսկ բանավոր առաջարկները կքննարկվեն համատեղ:

Այս նպաստի համար պետբյուջեում նախատեսվել է շուրջ 17.6 մլրդ դրամ:

Քննարկման արդյունքում նախագիծը ստացել է դրական եզրակացություն:
 
 


27.09.2022
Հակոբ Արշակյանը մասնակցել է Ճապոնիայի նախկին վարչապետ Շինձո Աբեի պետական հուղարկավորության արարողությանը
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը սեպտեմբերի 27-ին մասնակցել է Ճապոնիայի նախկին վարչապետ Շինձո Աբեի պետական հուղարկավորության արարողությանը: Արարողության շրջանակում Հակոբ Արշակյանը ցավակցություն է հայտնել Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիշիդային, ԱԳ նախարար Յոշիմասա Հայաշիին, կառավարությ...

27.09.2022
Հանձնաժողովը քննարկել եւ ընդունել է Աշխատանքային օրենսգրքում առաջարկվող մի շարք փոփոխություններ
Առաջարկվում է կատարել համապատասխան օրենսդրական փոփոխություն, որի արդյունքում Կառավարության կողմից արդեն իսկ ընդունված որոշման համար կապահովվի նման որոշում ընդունելու համար օրենքով սահմանված լիազորող հստակ նորմի առկայությունը: Մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ պետական եւ տեղական ինքնակառավարմա...

27.09.2022
Ալեն Սիմոնյանն ընդունել է Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 27-ին ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակությանը: ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է, որ մեր երկիրը բարձր է գնահատում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պաշտոնական դիրքորոշումը` ադրբեջանական ագրե...

27.09.2022
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...