Տպել
26.09.2022
Քննարկումների առանցքում եղել են լրատվամիջոցների խնդիրները
1 / 7

Պատերազմից հետո մեդիադաշտի խնդիրները մեզ մոտ այլ կերպ են ընկալվում, որովհետեւ առաջնահերթ դիտարկում ենք պատերազմական եւ հետպատերազմական խնդիրները. նշել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը սեպտեմբերի 26-ին կայացած հանդիպման ընթացքում: Պատգամավորը հյուրընկալել էր Երեւանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտին, Խոսքի ազատության հարցերով համագործակցության բաժնի ղեկավար Արդիտա Աբդիուին եւ միջազգային փորձագետ Քրիստինա Ռոզգոնյիին:

Թագուհի Թովմասյանը, բարձրաձայնելով մեդիադաշտում առկա խնդիրները, անդրադարձել է սահմանում Ադրբեջանի կողմից պատերազմը լուսաբանող լրագրողների թիրախավորման փաստին: Նրա խոսքով՝ թիրախավորումը շարունակվում է մինչ օրս նաեւ սոցիալական ցանցերի միջոցով: Պատգամավորը կարեւորել է երկրում խոսքի ազատությունը, մեդիահավասարությունը: Նրա կարծիքով՝ Հայաստանում կա մեդիագրագիտության խնդիր: «Այս դաշտում պայքարելիս չենք հաջողում, քանի որ ատելության խոսքը շարունակում է մեզ մոտ մեծ լսարան ունենալ»,- ընդգծել է հանձնաժողովի նախագահը: Թագուհի Թովմասյանի կարծիքով՝ իշխանությունը պիտի քայլեր ձեռնարկի այս ոլորտի խնդիրների հաղթահարման ուղղությամբ:

Նա նաեւ անդրադարձել է մեդիադաշտին առնչվող օրենսդրությանը եւ հավելել, որ որոշ դեպքերում խնդիրները չեն քննարկվել ոլորտի ներկայացուցիչների հետ:

Մարտինա Շմիդտը խորհրդարանի հանձնաժողովների եւ խմբակցությունների հետ համագործակցելու պատրաստակամություն է հայտնել: Արդիտա Աբդիուն շնորհակալություն է հայտնել Թագուհի Թովմասյանին մեդիադաշտի կարիքների գնահատման վերաբերյալ զեկույցի քննարկմանը սեպտեմբերի 27-ին մասնակցելու համաձայնության համար: Միջազգային փորձագետ Քրիստինա Ռոզգոնյին կարեւորել է ոլորտում իրականացվող աշխատանքները՝ հույս հայտնելով, որ ներկայացված դիտարկումները կնպաստեն մեդիադաշտի բարեփոխման աշխատանքներին: 


26.09.2022
ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամների թեկնածուների առաջադրման մասին
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջացած երկու թափուր տեղերի համար թեկնածուներ է առաջադրել Կարեն Անդրեասյանին եւ Երանուհի Թումանյանցին: ...

26.09.2022
Հասանելի եւ մատչելի ուսումնական հաստատություններ. ներկայացվել է ՀՀ կրթության մինչեւ 2030թ. զարգացման պետական ծրագիրը
Հարափոփոխ աշխարհում գիտելիքն ու ստեղծարարությունը դարձել են մարդկային կապիտալի զարգացման, տնտեսական եւ մշակութային կայուն առաջընթացի գրավական: Այս համոզմունքն է ընկած ՀՀ կրթության՝ մինչեւ 2030 թ. զարգացման ծրագրի հիմքում. նշել է Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանը ՀՀ ...

26.09.2022
Վահան Նարիբեկյանն ընդունել է Հունաստանի խորհրդարանի պատվիրակությանը
Մենք մշտապես պատրաստ ենք հյուրընկալել Հունաստանի խորհրդարանի պատվիրակությանը, քննարկել երկու խորհրդարանների աշխատակազմերի միջեւ համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր. ասել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը սեպտեմբերի 26-ին Հունաստանի խորհրդարանի աշխատակազմի ներկա...

26.09.2022
Քննարկվել են մեդիաոլորտի օրենսդրության բարեփոխումներին վերաբերող հարցեր
Ամիսներ առաջ գործադիր եւ օրենսդիր իշխանությունների ու քաղհասարակության ներկայացուցիչների միջեւ ստորագրվել է համագործակցության հուշագիր՝ Հայաստանի Հանրապետությունում մեդիաոլորտի զարգացման քաղաքականության արդիականացման ու լրատվամիջոցների գործունեությունը կարգավորող օրենսդրության բարեփոխման վերաբերյալ:...

26.09.2022
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...