Տպել
26.09.2022
Հասանելի եւ մատչելի ուսումնական հաստատություններ. ներկայացվել է ՀՀ կրթության մինչեւ 2030թ. զարգացման պետական ծրագիրը
1 / 11

Հարափոփոխ աշխարհում գիտելիքն ու ստեղծարարությունը դարձել են մարդկային կապիտալի զարգացման, տնտեսական եւ մշակութային կայուն առաջընթացի գրավական: Այս համոզմունքն է ընկած ՀՀ կրթության՝ մինչեւ 2030 թ. զարգացման ծրագրի հիմքում. նշել է Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանը ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի սեպտեմբերի 26-ին հրավիրված հերթական նիստի ընթացքում՝ ներկայացնելով  ««ՀՀ կրթության մինչեւ 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքի նախագիծը: Նախարարի խոսքով՝ ռազմավարությունը տեւական ժամանակ եղել է քննարկման փուլում եւ պահանջված փաստաթուղթ է:

Նշվել է, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Կրթության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ կետի պահանջով, համաձայն որի՝ կրթության բանագավառում պետական քաղաքականության կազմակերպական հիմքը կրթության զարգացման պետական ծրագիրն է, որը Կառավարության ներկայացմամբ հաստատում է Ազգային ժողովը: Նա ասել է, որ կրթության ոլորտի զարգացման նախորդ պետական ծրագիրն ընդունվել է 2011 թ.՝ 2011-2015 թթ. համար:

Վահրամ Դումանյանն ընդգծել է, որ ծրագրի կենտրոնում մարդն է, իսկ նրա կարողությունների ընդլայնումը՝ մարդկային կապիտալը զարգացնելու եւ իրացնելու միջոց: Միաժամանակ, ծրագիրը հռչակում է ՀՀ կրթական ծառայությունների եւ արտադրանքի գլոբալ մրցունակության կարեւորությունը՝ նպատակ դնելով ձեւավորել կայուն օրակարգ կրթական համակարգի միջազգային ինտեգրման, հայկական կրթական ծառայությունների եւ արտադրանքի արտահանման հնարավորությունների ընդլայնման համար, ինչպես նաեւ կնպաստի մեծ թվով հայերի հայրենադարձությանն ու ինտեգրմանը՝ նաեւ Հայաստանում կրթություն ստանալու միջոցով: Փաստաթղթի առավել նշանակալից հայեցակարգային դրույթներն են, մասնավորապես, հասանելի եւ մատչելի ուսումնական հաստատություններ, դպրոց ընդունվող բոլոր երեխաներն առնվազն մեկ տարի ընդգրկված կլինեն նախադպրոցական ծրագրերում, մսուրային ծառայություններ կգործեն բոլոր խոշորացված համայնքներում, բոլոր դպրոցները կունենան պատշաճ կահավորված եւ արդիական սարքավորումներով հագեցած, սանիտարահիգենիկ, անվտանգային ստանդարտներին բավարարող համընդհանուր մատչելի շենքեր, կապահովվի համացանցի որակյալ հասանելիություն, ժամանակակից հետազոտական ենթակառուցվածքների, մարզադահլիճների, ֆիզիկական եւ թվային, բնագիտության, տեխնոլոգիաների, ճարտարագիտության, մաթեմատիկայի եւ այլ լաբորատորիաների ու գրադարանների նորարարական ոճով կահավորված անհատական եւ թիմային աշխատանքային տարածքների առկայություն:

Հարակից զեկուցմամբ հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը նշել է, որ վերոնշյալ փաստաթուղթը հիմնական նախագծերից մեկն է եղել, որը պահանջել է նաեւ ընդդիմությունը: Նրա խոսքով՝ սրանք այն հիմնական ուղղություններն են, որոնցով մեր երկիրը շարժվելու է կրթության ոլորտում: «Նախագծով արձանագրվում է կրթական հիմնական քաղաքական ուղղությունը, որը մենք որդեգրել ենք եւ առաջ ենք մղում»,- ընդգծել է հանձնաժողովի նախագահը:

Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

Հանձնաժողովը հեղինակի առաջարկով մինչեւ երկու ամիս ժամկետով հետաձգել է ԱԺ պատգամավոր Գեւորգ Պապոյանի հեղինակած ««Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթի քննարկումը:


25.04.2024
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...

25.04.2024
Օրենսդրական փաթեթի քննարկումը հետաձգվել է
ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 25-ի նիստի օրակարգում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Ալխաս Ղազարյանի, Հակոբ Արշակյանի, Բաբկեն Թունյանի, Սոնա Ղազարյանի, Արուսյակ Ջուլհակյանի եւ Մարիամ Պողոսյանի հեղինակած «Առեւտրի եւ ծառայությունների մասին» եւ կից օրենք...

25.04.2024
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

25.04.2024
ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը հանդիպել է ֆրանսիացի գործընկերների հետ
ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի անդամներն ապրիլի 25-ին հանդիպել են Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազի ղեկավարած պատվիրակության անդամների հետ: Հանդիպմանը ներկա է եղել Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին: Հ...

25.04.2024
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերի անցկացման ժամանակացույց
Ապրիլի 26-ին՝ ժամը 11:00-ին, 214 դահլիճում տեղի կունենա Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը: Ապրիլի 26-ին՝ ժամը 12:00-ին, 414 դահլիճում տեղի կունենա Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը: ...