Տպել
26.09.2022
Վահան Նարիբեկյանն ընդունել է Հունաստանի խորհրդարանի պատվիրակությանը
1 / 5

Մենք մշտապես պատրաստ ենք հյուրընկալել Հունաստանի խորհրդարանի պատվիրակությանը, քննարկել երկու խորհրդարանների աշխատակազմերի միջեւ համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր. ասել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը սեպտեմբերի 26-ին Հունաստանի խորհրդարանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում:

Վահան Նարիբեկյանը բարձր է գնահատել Թվինինգ ծրագրի շրջանակում երկու երկրների խորհրդարանների աշխատակազմերի միջեւ ձեւավորված սերտ փոխգործակցությունը: Կարեւորվել է վերջին երկու տարիների ընթացքում Հունաստանի խորհրդարանի աշխատակազմի փորձագիտական եւ մասնագիտական օժանդակությունը մեր երկրի օրենսդիր մարմնին:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր:

Հյուրերը Հայաստանում են Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «ՀՀ Ազգային ժողովի կարողությունների ուժեղացում` Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վերահսկողության ու կիրարկման հետագա աջակցության համար» Թվինինգ ծրագրի շրջանակներում:

Հանդիպմանը ներկա է եղել շահառու երկրի` Հայաստանի կողմից Թվինինգ ծրագրի ղեկավար Մարի Մանուկյանը: