Ամիսներ առաջ գործադիր եւ օրենսդիր իշխանությունների ու քաղհասարակության ներկայացուցիչների միջեւ ստորագրվել է համագործակցության հուշագիր՝ Հայաստանի Հանրապետությունում մեդիաոլորտի զարգացման քաղաքականության արդիականացման ու լրատվամիջոցների գործունեությունը կարգավորող օրենսդրության բարեփոխման վերաբերյալ: Համատեղ ջանքերով իրականացվելիք բարեփոխումները միտված են լինելու երկրում տեղեկատվական դաշտի բարելավմանը: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը Երեւանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտի հետ հանդիպման ժամանակ:
Հանդիպումը տեղի է ունեցել սեպտեմբերի 26-ին, որին մասնակցել են նաեւ Խոսքի ազատության հարցերով համագործակցության բաժնի ղեկավար Արդիտա Աբդիուն եւ միջազգային փորձագետ Քրիստինա Ռոզգոնյին:
Սիսակ Գաբրիելյանի ներկայացմամբ՝ Կառավարության հնգամյա ծրագրով, որը հաստատվել է խորհրդարանի կողմից, առանձին բաժին վերաբերում է մեդիադաշտի կարգավորումներին:
Մարտինա Շմիդտը շնորհակալություն է հայտնել հանձնաժողովի նախագահին հանդիպման հնարավորություն ընձեռելու համար: Նա կարեւորել է հանձնաժողովի նախագահի հետ նմանատիպ հանդիպումներն ու քննարկումները՝ միտված մեդիաոլորտի օրենսդրության բարեփոխումներին:
Արդիտա Աբդիուն Հայաստանի մեդիադաշտի կարիքների գնահատման շրջանակում Սիսակ Գաբրիելյանին ներկայացրել է «Մեդիաազատությունը, արտահայտվելու ազատությունը, հանրային լրատվամիջոցները կարգավորող ներպետական օրենսդրական դաշտի եւ Եվրոպայի խորհրդի չափանիշներին դրա համապատասխանության վերաբերյալ» թեմայով կատարված ուսումնասիրության արդյունքները:
Սիսակ Գաբրիելյանի դիտարկմամբ՝ տարեցտարի մեծանում է օնլայն մեդիայի ազդեցությունը: Նա նշել է, որ, ցավոք, ՀՀ-ում այս առումով չկան հստակ կարգավորումներ: Հանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ կարգավորումներն այնպիսին պետք է լինեն, որ ոչ թե վնասեն, այլ ծառայեն խոսքի ազատությանը:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել կազմակերպել համատեղ քննարկումներ՝ միտված մեդիաոլորտի բարեփոխումներին:
Քննարկումների առանցքում եղել են լրատվամիջոցների խնդիրները
Պատերազմից հետո մեդիադաշտի խնդիրները մեզ մոտ այլ կերպ են ընկալվում, որովհետեւ առաջնահերթ դիտարկում ենք պատերազմական եւ հետպատերազմական խնդիրները. նշել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը սեպտեմբերի 26-ին կայացած հանդիպման ընթացքո...
ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամների թեկնածուների առաջադրման մասին
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջացած երկու թափուր տեղերի համար թեկնածուներ է առաջադրել Կարեն Անդրեասյանին եւ Երանուհի Թումանյանցին: ...
Հասանելի եւ մատչելի ուսումնական հաստատություններ. ներկայացվել է ՀՀ կրթության մինչեւ 2030թ. զարգացման պետական ծրագիրը
Հարափոփոխ աշխարհում գիտելիքն ու ստեղծարարությունը դարձել են մարդկային կապիտալի զարգացման, տնտեսական եւ մշակութային կայուն առաջընթացի գրավական: Այս համոզմունքն է ընկած ՀՀ կրթության՝ մինչեւ 2030 թ. զարգացման ծրագրի հիմքում. նշել է Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանը ՀՀ ...
Վահան Նարիբեկյանն ընդունել է Հունաստանի խորհրդարանի պատվիրակությանը
Մենք մշտապես պատրաստ ենք հյուրընկալել Հունաստանի խորհրդարանի պատվիրակությանը, քննարկել երկու խորհրդարանների աշխատակազմերի միջեւ համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր. ասել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը սեպտեմբերի 26-ին Հունաստանի խորհրդարանի աշխատակազմի ներկա...
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...