Տպել
23.09.2022
Հակոբ Արշակյանը վերընտրվել է ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
1 / 1

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը սեպտեմբերի 23-ին տեսակոնֆերանսի ձեւաչափով մասնակցել է Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի (ԱՊՀ ՄԽՎ) պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին:

Առցանց նիստին մասնակցել են նաեւ ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներ Վլադիմիր Վարդանյանը եւ Ալեքսեյ Սանդիկովը:

ԱԺ փոխնախագահ Հակոբ  Արշակյանը վերընտրվել է ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ:

Օրենսդիրները քննարկել են հանձնաժողովների մշակած պաշտպանության ոլորտին վերաբերող մոդելային փաստաթղթերի նախագծերը: