Տպել
23.09.2022
Ալեն Սիմոնյանն ընդունել է ՍԴՀԿ կենտրոնական վարչության ատենապետի գլխավորած պատվիրակությանը
1 / 3

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 23-ին ընդունել է Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանի գլխավորած պատվիրակությանը: ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է Հնչակյան կուսակցության ներկայացուցիչներին կուսակցության 135-ամյակի առթիվ՝ մաղթելով արգասաբեր գործունեություն:

Մտքեր են փոխանակվել Հայաստանին, Սփյուռքին եւ Արցախին առնչվող կենսական նշանակության հարցերի շուրջ՝ այս համատեքստում առանձնացնելով քաղաքական ուժերի միասնական գործելու անհրաժեշտությունը:

Անդրադարձ է եղել նաեւ ներքաղաքական իրավիճակին վերաբերող հարցերի:


23.09.2022
Արմեն Գեւորգյանի հայտարարությունն Իզմիրում կայացած ԵԽԽՎ սոցիալական, առողջապահության եւ կայուն զարգացման հարցերի հանձնաժողովի նիստում
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արմեն Գեւորգյանը հայտարարությամբ է հանդես եկել սեպտեմբերի 23-ին Թուրքիայի Իզմիր քաղաքում կայացած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի սոցիալական, առողջապահության եւ կայուն զարգացման հարցերի հանձնաժողովի նիստում: «Հարգելի՛ նախագահող, հանձնաժողովի հա...

23.09.2022
Արմեն Գեւորգյանի ելույթը ԵԽԽՎ սոցիալական, առողջապահության եւ կայուն զարգացման հարցերի հանձնաժողովի նիստում
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արմեն Գեւորգյանը ելույթ է ունեցել սեպտեմբերի 23-ին Թուրքիայի Իզմիր քաղաքում կայացած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի սոցիալական, առողջապահության եւ կայուն զարգացման հարցերի հանձնաժողովի նիստում: Պատգամավորը նշել է. «Տիկի՛ն նախագահ, Հանձնաժողովի հարգելի՛ ...

23.09.2022
Հակոբ Արշակյանը վերընտրվել է ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը սեպտեմբերի 23-ին տեսակոնֆերանսի ձեւաչափով մասնակցել է Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի (ԱՊՀ ՄԽՎ) պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին: Առցանց նիստին մասնակցել են նաեւ ԱՊՀ Մ...

23.09.2022
Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Իսպանիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Մարկոս Գոմես Մարտինեսին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 23-ին ընդունել է ՀՀ-ում Իսպանիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Մարկոս Գոմես Մարտինեսին: ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է Մարտինեսին Հայաստանի Հանրապետությունում Իսպանիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ մաղթ...