Տպել
21.09.2022
Պետական այրերն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն
1 / 22

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Կառավարության անդամները, խորհրդարանի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները սեպտեմբերի 21-ին այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն:

Նրանք ծաղիկներ են խոնարհել՝ հարգանքի տուրք մատուցելով հայրենիքի պաշտպանության մարտերում անմահացած հերոսների հիշատակին, ծաղկեպսակ են դրել Վազգեն Սարգսյանի եւ Զորավար Անդրանիկի հուշաքարերին: