Տպել
18.09.2022
Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակությանը
1 / 15

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 18-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիսավոր ընդունելությանը հաջորդել է Սիմոնյան-Փելոսի առանձնազրույցը: Զրուցակիցներն այնուհետեւ միացել են ընդլայնված կազմով քննարկմանը:

ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ ԱՄՆ-ն առանցքային տեղ է զբաղեցնում Հայաստանի քաղաքական եւ տնտեսական կյանքում:

«Հարգելի՛ բարեկամ, Ձեր այցը Հայաստան տեղի է ունենում մեր երկրի համար ծանրագույն շրջանում, եւ այն այս առումով առավել գնահատելի է: Ինչպես գիտեք, սեպտեմբերի 13-ից Ադրբեջանը Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի նոր փուլ է սկսել: Ադրբեջանական զինուժը դաժան ռմբակոծությունների է ենթարկել ոչ միայն Հայաստանի սահմանային դիրքերը, այլեւ բազմաթիվ բնակավայրեր ու քաղաքացիական ենթակառուցվածքներ: Ցավոք, զոհեր ունենք»,- նշել է Ալեն Սիմոնյանը: Նա շնորհակալություն է հայտնել սեպտեմբերի 14-ի երեկոյան Միացյալ Նահանգների միջնորդությամբ ձեռք  բերված փխրուն զինադադարի համաձայնության համար, ինչպես նաեւ երախտագիտություն է հայտնել ԱՄՆ-ի իշխանությանը, այդ թվում՝ բազմաթիվ կոնգրեսականների՝ վերջին զարգացումներին հասցեական գնահատական տալու համար:

Կողմերը քննարկել են Հայաստանի եւ տարածաշրջանի անվտանգությանն առնչվող հարցեր՝ ներառելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հետագա գործընթացներին վերաբերող մանրամասներ:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ հետագա միջխորհրդարանական համագործակցության նախագծերին: Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահը եւ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահը հանդես են եկել հայտարարությամբ:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակը նշել է. «Երբ մենք որեւէ երկիր ենք գնում, մեզ համար կարեւոր է անվտանգությունը: Չգիտեինք, որ մեր այցը կհամընկնի ռազմական գործողություններին հաջորդող օրերին: ԱՄՆ-ում հպարտանում ենք, որ շրջապատված ենք հայրենասեր հայերով, որոնք նաեւ մեր քաղաքացիներն են: Նրանք մեր ուժն են, մեր ամբողջության կարեւոր բաղադրիչը»,-ասել է Նենսի Փելոսին:

Հանդիպումից հետո Ալեն Սիմոնյանը եւ Նենսի Փելոսին հանդես կգան լրատվամիջոցների համար հայտարարությամբ: 


18.09.2022
Պաշտոնական այցով Հայաստանում է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակությունը
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով մեր երկրում է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակությունը: Ամերիկացի բարձրաստիճան հյուրի այցի օրակարգը հագեցած էր: Մանրամասները՝ տեսանյութում: ...

18.09.2022
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ հանդիպումից հետո
Քիչ առաջ ավարտվեց մեր հանդիպումն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ տիկին Փելոսիի հետ: Քննարկեցինք տարածաշրջանային խնդիրները եւ երկկողմ փոխգործակցության լայն շրջանակը: Մեզ համար չափազանց կարեւոր է այս ծանրագույն շրջանում տիկին Փելոսիի այցը Հայաստան, ում աջակցությունը մենք մշտապես զգացել ենք ամենադժ...

18.09.2022
Հայտարարություն մամուլի համար. Ալեն Սիմոնյան-Նենսի Փելոսի
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը եւ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հանդես կգան լրատվամիջոցների համար հայտարարությամբ:...

18.09.2022
Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակությունն Ալեն Սիմոնյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստանում է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակությունը: Ալեն Սիմոնյանի ուղեկցությամբ բարձրաստիճան հյուրերը սեպտեմբերի 18-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Պատվիրակության անդամները ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրե...