Տպել
16.09.2022
Լիտվայի Սեյմասի Լիտվա-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի հայտարարությունը
1 / 1

Լիտվայի Հանրապետության Սեյմասի Հայաստանի Հանրապետության հետ միջխորհրդարանական կապերի խմբի անդամները դատապարտում են 2022 թ. սեպտեմբերի 13-ի գիշերն Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ռազմական հարձակումը: Լուրջ մտահոգություն է հայտնվում Տավուշի, Գեղարքունիքի, Արարատի, Վայոց Ձորի, Սյունիքի մարզերում խոշոր տրամաչափի սպառազինության, հրետանու, ԱԹՍ-ի օգտագործման վերաբերյալ հաղորդումների կապակցությամբ, որոնք ուղղված են ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական օբյեկտներին եւ հատուկ նշանակության ենթակառուցվածքներին:

Ընդգծվում է, որ Հայաստանի տարածքի բնագծային խախտումները, ռազմական ուժի կիրառումը կամ դրա սպառնալիքը կոպտորեն խախտում են միջազգային իրավունքը եւ անթույլատրելի են: Այդ ագրեսիան խարխլում է հակամարտության խաղաղ, կայուն եւ համապարփակ լուծման եւ հարավկովկասյան պետությունների հաշտեցման համար պայմանների ստեղծման առաջնահերթությունը, նրանց անվտանգության եւ բարգավաճման համար բացված պատմական հնարավորությունը եւ նպաստում է ամբողջ տարածաշրջանի եւ նրա պետությունների ճակատագրերը շահարկելուն:

Սկզբնաղբյուրը՝ այստեղ: