National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.9.2022

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30
 
16.09.2022
Ադրբեջանը 44-օրյա պատերազմում տարած հաղթանակից հետո փորձում է սեղմել օղակը Հայաստանի շուրջ. Սեյրան Օհանյան
1 / 3

«Հայաստան» խմբակցությունն իր եւ գաղափարակիցների աջակցությունն է հայտնում ՀՀ զինված ուժերին, յուրաքանչուր զինվորին, զինծառայողին, հրամանատարին, ինչպես նաեւ եռամսյա հավաքների մասնակիցներին եւ կամավորագրվածներին: Այս մասին ասել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ սեպտեմբերի 16-ի խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ:

Ըստ Սեյրան Օհանյանի՝ տեղի ունեցած ագրեսիան հետեւանք է այն բանի, որ Ադրբեջանը 44-օրյա պատերազմում տարած հաղթանակից հետո փորձում է սեղմել օղակը Հայաստանի շուրջ, ավելացնել ճնշումները Հայաստանի եւ նրա իշխանությունների նկատմամբ՝  հասնելու համար իր հեռահար նպատակներին՝ ճանապարհների բացմանը, եւ նաեւ, ինչպես իրենք են ասում, Սյունիքի միջանցքի բացմանը: «Այսպիսի սադրանքներին մենք պետք է մշտապես պատրաստ լինենք, քանի որ ՀՀ-ի շուրջը ռազմաքաղաքական իրավիճակն այնպիսին է, որ մշտապես կարող են բռնկվել մարտական գործողություններ»,- հավելել է խմբակցության ղեկավարը:

 Նրա գնահատմամբ՝ այսպիսի իրավիճակում իշխանությունները պարտավոր են հստակ գնահատել իրավիճակը, մարտավարական գործողությունների արդյունքում տեղի ունեցած բոլոր, այդ թվում՝ դիրքային փոփոխությունները, ճշտել հասարակությանը մտահոգող բոլոր զոհվածների, գերիների, անհայտ կորածների եւ վիրավորների քանակը եւ տվյալները ներկայացնել հանրությանը:

Լրագրողները հետաքրքրվել են ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների կողմից նախաձեռնված իմպիչմենտի գործընթացով: «Տապալված համարո՞ւմ եք ձեր նախաձեռնությունը»,- հնչել է հարց:

Արծվիկ Մինասյանն առաջարկել է գործածությունից հանել «իմպիչմենտ» բառը եւ օգտագործել «անվստահություն» բառը, քանի որ իմաստով դա է ճիշտ:

«Մենք երաշխավորված պետք է ունենանք 54 պատգամավորներ, որից 35-ը հստակ ենք, որոնք պատրաստ են այս լուծմանը՝ կողմ քվեարկելով Նիկոլ Փաշինյանի հեռացման կամ պաշտոնանկության գործընթացին,  որպեսզի պաշտոնապես մուտք արվի եւ դրանից հետո կկարողանանք խոսել տապալման կամ հաջողության մասին»,-ասել է խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը: Նա մանրամասնել է, որ այդպիսի գործընթաց սկսելու համար անհրաժեշտ է, որ խորհրդարանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից ընդդիմադիր խմբակցություններին միանան 18՝ 100 տոկոսանոց կողմ քվեարկող պատգամավորներ:


16.09.2022
«Պատիվ ունեմ» խմբակցության անդամները հանդիպել են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությանը
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամները սեպտեմբերի 16-ին հանդիպել են Արցախի խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներին եւ հանձնաժողովների նախագահներին: Հանդիպման առանցքում եղել է Հայաստանի ու Արցախի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը, որը շարունակում է լարված մնալ: Քննարկվել են ստեղծվ...

16.09.2022
«Հայաստան» խմբակցությունը հանդիպել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությանը
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը սեպտեմբերի 16-ին հանդիպել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությանը: Արցախի պատվիրակության կազմում եղել են ԱՀ ԱԺ բոլոր խմբակցությունները եւ մշտական հանձնաժողովները ներկայացնող պատգամավորները: Արցախի պատգամավորները ներկայացրել են Արցախի Հանրապետությունում ...

16.09.2022
Լիտվայի Սեյմասի Լիտվա-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի հայտարարությունը
Լիտվայի Հանրապետության Սեյմասի Հայաստանի Հանրապետության հետ միջխորհրդարանական կապերի խմբի անդամները դատապարտում են 2022 թ. սեպտեմբերի 13-ի գիշերն Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ռազմական հարձակումը: Լուրջ մտահոգություն է հայտնվում Տավուշի, Գեղարքունիքի, Արարատի, Վայոց Ձորի, Սյունիքի մարզերում խոշոր տ...

16.09.2022
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներն ընդունել են Արցախի Ազգային ժողովի պատգամավորներին
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի, Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ ընդունել է Արցա...

16.09.2022
Ինչպես Հայաստանն է եղել բարեկամ եւ ստրատեգիական պատշաճ գործընկեր ու դաշնակից, Հայաստանի նկատմամբ էլ պետք է լինի նույնանման աջակցություն. Հայկ Մամիջանյան
Այս պահին, թեեւ հարաբերական դադար է առաջնագծում, բայց դեռեւս պարզ չէ, թե ինչ իրական դրդապատճառներ դա ունի. այս մասին նշել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը սեպտեմբերի 16-ին խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում: Պատգամավորը նաեւ անդրադարձել է ՄԱԿ-ում  Հայաստանի ներ...

16.09.2022
Ամեն ինչ անում ենք, որ բանակցությունների միջոցով կարողանանք կարգավորել հարցերը եւ առաջ շարժվել խաղաղության պայմանագրի բանակցությունների շուրջ. Արթուր Հովհաննիսյան
Մենք ամեն ինչ անում ենք, որ բանակցությունների միջոցով կարողանանք կարգավորել այս հարցերը եւ առաջ շարժվել խաղաղության պայմանագրի բանակցությունների շուրջ. ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը սեպտեմբերի 16-ի խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում: Խմբակցության ք...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am