Տպել
15.09.2022
Խորհրդարանը քննարկել է ՍԴ դատավորի ընտրության հարցը
1 / 4

Հանրապետության նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրել է Հովակիմ Հովակիմյանի թեկնածությունը: Հարցը խորհրդարանի սեպտեմբերի 15-ի նիստում քննարկվել է «ԱԺ կանոնակարգ» օրենքի 135-րդ հոդվածի սահմանած կարգով:

Թեկնածուի կենսագրական եւ մասնագիտական տվյալները ներկայացրել է Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի պարտականությունները կատարող Խաչատուր Պողոսյանը, որից հետո Հովակիմ Հովակիմյանը բարձրաձայնել է ՍԴ գործունեության հիմնական ուղենիշների վերաբերյալ իր դիտարկումները: Նա առաջարկել է սահմանադրական բարեփոխումների համատեքստում դիտարկել համապատասխան իրավական հիմքերի ամրագրման հնարավորությունը, եւ ՍԴ կողմից խորհրդատվական բնույթի կարծիքներ տրամադրելու մշակույթը դարձնել իրավակիրառ պրակտիկայի բաղկացուցիչ մաս: Նա առաջարկել է մեկնաբանության ինստիտուտի կատարելագործման նպատակով սահմանադրական դրույթների վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություն տրամադրելու իրավասությունը եւս ամրագրել Սահմանադրությամբ: Հովակիմ Հովակիմյանի համոզմամբ՝ խորհրդատվական բնույթի կարծիքներ եւ պաշտոնական մեկնաբանություններ տրամադրելու իրավահարաբերությունները Սահմանադրությամբ կարգավորելով՝ ամրապնդվելու է հանրային իշխանության մարմինների միջեւ փոխադարձ հարգանքն ու փոխգործակցությունը:

Թեկնածուն ընդգծել է, որ Սահմանադրության դրույթների անխափան իրացման եւ ամրագրված չափանիշների երաշխավորման համար կարեւոր է իրավական պետության հանգամանքը, պետություն, որի գործունեությունը հիմնված է իրավունքի գերակայության սկզբունքի վրա եւ որպես գլխավոր նպատակ՝ որդեգրել է մարդու եւ քաղաքացու իրավունքների պաշտպանությունն ու ապահովումը:

Հովակիմ Հովակիմյանը վստահեցրել է, որ ընտրվելու դեպքում աշխատանքային փորձն ու մասնագիտական հմտությունները կներդնի ՍԴ դատավորի պատասխանատու գործում:

Թեկնածուն անդրադարձել է նաեւ պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են խորհրդատվական բնույթի կարծիքներ եւ պաշտոնական մեկնաբանություններ տրամադրելու իրավահարաբերությունները Սահմանադրությամբ կարգավորելու նպատակահարմարությանը, ՍԴ-ն, ԲԴԽ-ն եւ Վճռաբեկ դատարանը մեկ մարմնում միավորելու հնարավորությանը, ոչ հավաստի տեղեկություններ տարածող լրատվամիջոցների նկատմամբ իրականացվող քայլերին եւ այլն:

ՍԴ դատավորն ընտրվում է գաղտնի քվեարկությամբ՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով:


15.09.2022
Տեղի կունենան խորհրդարանական ճեպազրույցները
ԱԺ հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցները տեղի կունենան սեպտեմբերի 16-ին ԱԺ 334 դահլիճում` հետեւյալ ժամանակացույցով. ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն- 11:00-11:20, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցություն- 11:20-11:40, ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցություն- 11:40-12:00: ...

15.09.2022
Ալեն Սիմոնյանն ընդունել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների ներկայացուցչական պատվիրակությանը
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 15-ին ընդունել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների ներկայացուցչական պատվիրակությանը: Գործընկերները քննարկել են Հայաստանում եւ Արցախում վերջին օրերին տեղի ունեցող իրավիճակին առնչվող մանրամասներ: Հիմնականում անդրադարձ է եղել 2022 թ. սեպտեմբերի ...

15.09.2022
Տիգրան Հակոբյանն ընտրվել է ՀՌՀ անդամ
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջարկել է Տիգրան Հակոբյանի թեկնածությունը: ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը ներկայացրել է ընտրության արդյունքները: 66 կողմ ձայնով ...

15.09.2022
ՀՌՀ անդամի թեկնածուն ներկայացրել է մեդիադաշտի եւ հանձնաժողովի առջեւ ծառացած խնդիրները
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի համաձայն՝ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի պաշտոնում Ազգային ժողովին առաջարկել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կո...

15.09.2022
Խորհրդարանն ընտրել է ՍԴ դատավորներ
Խորհրդարանի սեպտեմբերի 15-ի նիստում ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը ներկայացրել է ՍԴ դատավորների ընտրության արդյունքները: Կառավարությունը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրել է Սեդա Սաֆարյանի թեկնածությունը, իսկ Հանրապետության նախագահը՝ Հովակիմ Հովակիմյանի թեկնածությունը: ...

15.09.2022
ՍԴ դատավորի թեկնածու է առաջադրվել Սեդա Սաֆարյանը
ԱԺ այս նիստը, որտեղ ՀՀ-ին ու ձեզ եմ ներկայանում որպես Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու, հերթական հանգրվանն է իմ տասնամյակների մասնագիտական գործունեության մեջ, որ սկիզբ է առել այն պահից, երբ 1985 թ․ ընդունվել եմ ԵՊՀ իրավաբանական...

15.09.2022
Ալեն Սիմոնյանն ընդունել է Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի նախագահին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 15-ին ընդունել է Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի նախագահ Ալեքսանդր Բելսկու գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը քննարկվել են սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման, զոհերի, հայկական դիրքերի գնդակոծմանն առնչվող մանրամասներ: ...

15.09.2022
Աննա Վարդապետյանը երդմամբ ստանձնել է ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ներկայացմամբ՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 135-րդ եւ «Դատախազության մասին» օրենքի 43-րդ հոդվածների համաձայն՝ գլխավոր դատախազն իր պաշտոնը ստանձնում է ԱԺ նիստում տրված երդմամբ: Սեպտեմբերի 15-ի ԱԺ հերթական նիստում ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը երդ...