Տպել
14.09.2022
Բոլոր վիրավորներն ապահովվում են անհրաժեշտ բժշկական օգնությամբ. Անահիտ Ավանեսյանի արձագանքը Լիլիթ Ստեփանյանի հարցին
1 / 1

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանն Առողջապահության նախարարից հետաքրքրվել է վիրավորներին ցուցաբերվող բուժօգնությամբ եւ նրանց սննդի կազմակերպմամբ: «Ինչի՞ կարիք ունենք»,- հարցրել է նա:

Նախարար Անահիտ Ավանեսյանը պարզաբանել է, որ առողջապահության համակարգն ամբողջությամբ բերվել է պատրաստվածության բարձր աստիճանի, եւ բոլոր բուժհաստատությունները համալրվել են դեղորայքով, բժշկական պարագաներով եւ շտապ օգնության բրիգադներով: Անահիտ Ավանեսյանն ընդգծել է, որ բոլոր վիրավորներն ապահովվում են անհրաժեշտ բժշկական օգնությամբ:

Մանրամասները՝ տեսանյութում: