Տպել
14.09.2022
ՀՀ պաշտպանության նախարարությունն ի վիճակի է ապահովել մեր բանակի կարիքները. Սուրեն Պապիկյան
1 / 1

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նշել է, որ համացանցում տարբեր տեսակի հայտարարություններ են շրջանառվում՝ օգնություն հավաքագրելու վերաբերյալ: ԱԺ նախագահը հետաքրքրվել է, թե արդյո՞ք այս պահին դրա անհրաժեշտությունը կա:

«ՀՀ պաշտպանության նախարարությունն ի վիճակի է ապահովել մեր բանակի կարիքները, եւ այս փուլում, երբ հայտարարված չէ որեւէ մոբիլիզացիա, մենք որեւէ խնդիր չունենք ապահովելու մեր անձնակազմին: Խնդրում եմ, ինքնագործունեությամբ չզբաղվել»,- ասել է Սուրեն Պապիկյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: