Տպել
14.09.2022
Հանձնաժողովը դրական եզակացություն է տվել գործարար միջավայրի վրա բարելավվող ազդեցություն ունեցող նախագծին
1 / 1

Խոտան ապրանքի առկայության դեպքում հնարավորություն կտրվի տնտեսվարողներին ավելի քիչ հարկեր վճարել. ասել է Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագծի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ:

Կառավարության հեղինակած նախաձեռնությունը քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել սեպտեմբերի 14-ին գումարված ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում:

Գործարար միջավայրի վրա բարելավվող ազդեցություն ունեցող նախագիծը ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը: Նա նշել է, որ առաջինից երկրորդ ընթերցում Կառավարությունը չի ներկայացրել որեւէ առաջարկ: Գրավոր առաջարկներ չեն ներկայացրել նաեւ պատգամավորները: