National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
14.9.2022

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30
 
14.09.2022
Ակնհայտ է, որ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի վերաբերյալ ԵՄ գործընկերների արձագանքներն առավել քան հասցեական են. Արման Եղոյան
1 / 1

«Ակնհայտ է, որ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի վերաբերյալ ԵՄ գործընկերների արձագանքներն առավել քան հասցեական են»,-ասել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը՝ անդրադառնալով սահմանային իրավիճակին:


14.09.2022
Թշնամին ներխուժել է ՀՀ տարածք. մեր ԶՈւ-ն աշխատում է դա վերացնելու ուղղությամբ. վարչապետ
«Արդյո՞ք իրականությանը համապատասխանում են այն լուրերը, թե թշնամին կիլոմետրերով ներխուժել է ՀՀ տարածք եւ պատրաստ է վերադարձնել 100 դի»,- հետաքրքվել է պատգամավոր Մարիամ Պողոսյանը սեպտեմբերի 14-ին կայացած Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում: «Առաջարկում եմ, որ մենք քարոզչական պատերազ...

14.09.2022
Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հավանական կնքվելիք խաղաղության պայմանագիրն արդյո՞ք չպետք է հաջորդի սահմանների ճշգրտման եւ սահմանազատման գործընթացին. Հովիկ Աղազարյանը՝ ԱԳ նախարարին
Պատգամավոր Հովիկ Աղազարյանը հետաքրքրվել է Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանից, թե Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հավանական կնքվելիք խաղաղության պայմանագիրն արդյո՞ք չպետք է հաջորդի սահմանների ճշգրտման եւ սահմանազատման գործընթացին: Արարատ Միրզոյանի խոսքով՝ միջազգային փորձում երկու մոտեցումն էլ կիր...

14.09.2022
Բոլոր վիրավորներն ապահովվում են անհրաժեշտ բժշկական օգնությամբ. Անահիտ Ավանեսյանի արձագանքը Լիլիթ Ստեփանյանի հարցին
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանն Առողջապահության նախարարից հետաքրքրվել է վիրավորներին ցուցաբերվող բուժօգնությամբ եւ նրանց սննդի կազմակերպմամբ: «Ինչի՞ կարիք ունենք»,- հարցրել է նա: Նախարար Անահիտ Ավանեսյանը պարզաբանել է, որ առողջապահության համակարգն ամբողջությամբ ...

14.09.2022
Անթույլատրելի կարմիր գծերի մասով ի՞նչ մարտավարություն ու ռազմավարություն ունենք, եւ որո՞նք են մեր գործնական քայլերը. Լիլիթ Կիրակոսյան
«Երեկ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում նաեւ նման առաջարկություն է հնչել՝ դիտարկել դեմարկացիայի եւ դելիմիտացիայի  ընթացքում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ միջազգային մոնիթորինգ ստեղծելու հարցը՝ հրադադարի ռեժիմի պահպանման նկատմամբ  հսկողություն իրականացնելու նպատակով: Սա առաջիկայում պետ...

14.09.2022
Արդյո՞ք միայն Թուրքիան եւ Ադրբեջանն են շահագրգռված միջանցքի բացման հարցում. Ռուստամ Բաքոյանը՝ վարչապետին
«Ինչքան էլ մենք աշխարհի ամենամեծ եւ, ցավոք սրտի, ամենահզոր պետությունը չենք, բայց մեր տարածքային ամբողջականության հարցում, ընդհանուր առմամբ, ուրիշների տեսակետը մեզ շատ պետք է չհետաքրքրի: Մեզ պետք է հետաքրքրի մեր տեսակետը եւ մեր դիրքորոշումը, որը մենք ասել ենք՝ Հայաստանի տարածքով մենք միջանցք չենք տա...

14.09.2022
Զոհերի վերաբերյալ ուռճացված թվերով լուրեր են շրջանառվում. քանի՞ զոհ կա այս պահին. վարչապետից հետաքրքրվել է Հասմիկ Հակոբյանը
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը ՀՀ վարչապետից հետաքրքրվել է, թե որքան է ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը՝ նշելով, որ նախորդ օրվանից ուռճացված թվեր են շրջանառվում հատկապես սոցիալական ցանցերում: Պատգամավորը նշել է, որ լուրեր են պտտվում նաեւ տարածքային կորստի վեր...

14.09.2022
Ի՞նչ խնդիր է փորձում լուծել Ադրբեջանն իր ագրեսիվ գործողություններով. Վահագն Ալեքսանյան
Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով պատգամավոր Վահագն Ալեքսանյանի այն հարցին, թե ինչ խնդիր է փորձում լուծել Ադրբեջանն իր ագրեսիվ գործողություններով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է. «Ադրբեջանն այսպիսով արտահայտում է իր անբավարարվածությունը 44-օրյա պատերազմի արդյո...

14.09.2022
ՀՀ ինքնիշխանությունը, անկախությունը, սուվերենությունը քննարկման ենթակա չեն. Նիկոլ Փաշինյան
ԱԺ պատգամավոր Դավիթ Դանիելյանը խնդրել է ՀՀ վարչապետին եւս մեկ անգամ հայտարարել այն պնդումը, որ անկախ ռազմական գործողությունների ծավալներից՝ ՀՀ-ն չի փոխի իր որոշումը եւ կպնդի այն դիրքորոշումը, որ Սյունիքի մարզից, Գեղարքունիքից, Վայոց Ձորից որեւիցե զիջման չենք գնալու: «ՀՀ սուվերեն տարածքը կարմիր գիծ է...

14.09.2022
Ո՞վ է մեր դաշնակիցը, եւ ինչո՞ւ ենք մենք միայնակ. Լուսինե Բադալյանի հարցը՝ վարչապետին
Սեպտեմբերի 14-ին կայացած Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Լուսինե Բադալյանը հետաքրքրվել է վարչապետից՝ ո՞վ է մեր դաշնակիցը, եւ ինչո՞ւ ենք մենք միայնակ: «Մեր դաշնակիցը Ռուսաստանի Դաշնությունն է եւ ՀԱՊԿ-ը»,- ընդգծել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում:...

14.09.2022
Հայաստանն ինքնիշխան, անկախ պետություն է, որը հավատարիմ է իր պարտավորություններին. Նիկոլ Փաշինյան
ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանն ԱԺ հարցուպատասխանի ձեւաչափում հարց է ուղղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ փորձելով պարզել ստեղծված իրավիճակի աշխարհաքաղաքական գործոնի առկայությունը: ՀՀ վարչապետը համաձայնել է, որ, այո, այս հարցում կա աշխարհաքաղաքական համատեքստ: Նրա խոսքով՝ Ադրբեջանն իր քաղաքականությամբ ...

14.09.2022
Ի՞նչ սկզբունքերով, ի՞նչ իրավապայմանագրային հիմքերով են արվելու դելիմիտացիան եւ դեմարկացիան. Գեւորգ Պապոյան
«ՀՀ դիրքորոշումը հետեւյալն է՝ խոսելով դելիմիտացիայի,   դեմարկացիայի մասին, պետք է հենվենք իրավական որոշումների վրա եւ եթե խոսում ենք քարտեզների մասին, պետք է հենվենք այն քարտեզների վրա, որոնք իրենց հերթին հիմնված են իրավական որոշումների վրա: Առանց իրավական հիմքի՝ որեւէ քարտեզ պարզապես գեղա...

14.09.2022
ՀՀ պաշտպանության նախարարությունն ի վիճակի է ապահովել մեր բանակի կարիքները. Սուրեն Պապիկյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նշել է, որ համացանցում տարբեր տեսակի հայտարարություններ են շրջանառվում՝ օգնություն հավաքագրելու վերաբերյալ: ԱԺ նախագահը հետաքրքրվել է, թե արդյո՞ք այս պահին դրա անհրաժեշտությունը կա: «ՀՀ պաշտպանության նախարարությունն ի վիճակի է ապահովել մեր բանակի կարիքները, եւ այս փուլում, ...

14.09.2022
Ի՞նչ խնդրանքով ենք դիմել ՀԱՊԿ-ին եւ ի՞նչ ենք ստացել. Վիգեն Խաչատրյանը՝ Արարատ Միրզոյանին
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը Կառավարությունից խնդրել է պարզաբանել՝ ի՞նչ խնդրանքով է Հայաստանը դիմել ՀԱՊԿ-ին եւ ի՞նչ են նրանք պատասխանել: ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պարզաբանել է, որ ՀԱՊԿ-ից լինելու է դիտորդական առաքելություն, որը, հավանաբար, ժամանելու է վաղը:...

14.09.2022
Օրենսդրորեն կկանոնակարգվեն կայունացման հաշվի կառավարման, համալրման ու օգտագործման գործընթացները
Կայունացման հաշվի պատմությունը Հայաստանում սկսվում է 2009 թ.: Կառավարությունը գանձապետական միասնական հաշվին ձեւավորել է դեպոզիտային հաշիվ, կայունության միասնական հաշիվ: Այդ միջոցներով ճգնաժամին հակազդելու համար իրականացվել են ֆինանսական միջոցների ներարկում՝ ընձեռելով պետական բյուջեով նախատեսված պարտ...

14.09.2022
Նախատեսվում է ընդլայնել հանրային պաշտպանի ծառայություններից օգտվողների շրջանակը
««Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» առաջին ընթերցմամբ քննարկված  օրենսդրական փաթեթի ընդունման արդյունքում ակնկալվում է զարգացնել Փաստաբանների պալատի ներքին կառուցվածքը եւ կառավարման համակարգը՝ այն ավ...

14.09.2022
Համաձայնագրով սահմանվում է վարկային պատմությունների կազմում ներառվող տեղեկությունների փոխանակման կարգը
««Եվրասիական տնտեսական միության շրջանակներում վարկային պատմությունների կազմի մեջ մտնող տեղեկությունների փոխանակման կարգի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը խորհրդարանը քննարկել է սեպտեմբերի 14-ի հերթական նիստում: Համաձայնագրով սահմանվում է վարկային պատմությունների կազմում ներառ...

14.09.2022
Հանձնաժողովը դրական եզակացություն է տվել գործարար միջավայրի վրա բարելավվող ազդեցություն ունեցող նախագծին
Խոտան ապրանքի առկայության դեպքում հնարավորություն կտրվի տնտեսվարողներին ավելի քիչ հարկեր վճարել. ասել է Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագծի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ: Կառավարությ...

14.09.2022
Օգտագործում ենք խորհրդարանական դիվանագիտության բոլոր խողովակներն Ադրբեջանի ագրեսիայի դեմ. Արուսյակ Ջուլհակյան
«Ազգային ժողովն օգտագործում է խորհրդարանական դիվանագիտության բոլոր խողովակները՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության սանձազերծած ագրեսիայի մասին մեր միջազգային գործընկերներին տեղեկացնելու եւ նրանցից հասցեական արձագանք պահանջելու համար»,-ԱԺ նիստում անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանում ստեղծված ...

14.09.2022
Միջազգային հանրության հասցեական եւ թիրախային արձագանքն է անհրաժեշտ՝ սանձելու Ադրբեջանի ագրեսիան. Հռիփսիմե Գրիգորյան
«Միջազգային հանրության հասցեական եւ թիրախային արձագանքն է անհրաժեշտ՝ սանձելու Ադրբեջանի ագրեսիան»,-ընդգծել է ԱԺ պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանն ԱԺ նիստում:Ելույթի մանրամասները՝ տեսանյութում:...

14.09.2022
Մեր բանակն արժանի դիմադրություն է ցույց տալիս թշնամուն. Վահագն Ալեքսանյան
«Մեր բանակն արժանի դիմադրություն է ցույց տալիս թշնամուն, ամուր կանգնած կռվում է սեփական պետության սահմաններում»,-ընդգծել է ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանն ԱԺ նիստում՝ անդրադառնալով ստեղծված իրադրությանը:Մանրամասները՝ տեսանյութում:...

14.09.2022
Մենք ամեն վայրկյան աշխատել ենք եւ աշխատելու ենք մեր միջազգային գործընկերների հետ. Վլադիմիր Վարդանյան
Պատգամավորներն ԱԺ նիստում անդրադարձել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված լարվածությանը: «Մենք ամեն վայրկյան աշխատել ենք եւ աշխատելու ենք մեր միջազգային գործընկերների հետ»,-իր ելույթում նշել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:Մանրամասները՝ տեսանյութում:...

14.09.2022
Առանց համերաշխության մեր սահմանների խնդիրները չունեն լուծումներ. Անդրանիկ Քոչարյան
ՀՀ ԱԺ նիստում ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը խոսել է ստեղծված իրավիճակից՝ մասնավորապես նշելով. «Առանց համերաշխության մեր սահմանների խնդիրները չունեն լուծումներ»: Մանրամասները՝ տեսանյութում:...

14.09.2022
Անթույլատրելի է սահմանային հատվածներից լուսանկարներ եւ տեսանյութեր հրապարակելը. Արթուր Հովհաննիսյան
«Անթույլատրելի է սահմանային հատվածներից լուսանկարներ եւ տեսանյութեր հրապարակելը»,- ընդգծել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն ԱԺ սեպտեմբերի 14-ի նիստում՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանում ստեղծված իրադրությանը: Մանրամասները՝ տեսանյութում:...

14.09.2022
Միջազգային գործընկերների հասցեական, ուղիղ գնահատականներն ադրբեջանական ագրեսիան կանխելու գործիքներ են. Հակոբ Արշակյան
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, ԱԺ նիստում անդրադառնալով ստեղծված իրադրությանը, նշել է. «Միջազգային գործընկերների հասցեական, ուղիղ գնահատականներն ադրբեջանական ագրեսիան կանխելու գործիքներ են»:Ելույթի մանրամասները` տեսանյութում:...

14.09.2022
Հարկային եւ մաքսային մարմինների օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող պաշտոններում նշանակումները կկատարվեն ՊԵԿ նախագահի սահմանած մրցութային ընթացակարգով
Գործող կարգավորումներով Կառավարությունը սահմանում է հարկային եւ մաքսային մարմինների օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող այն պաշտոնների անվանացանկը, որտեղ պաշտոնների նշանակումները կատարվում են ՊԵԿ նախագահի կողմից՝ առանց մրցութային ընթացակարգերի պահպանման: Առաջարկվող փոփոխությամբ այդ պաշտո...

14.09.2022
Սովորելու առնչությամբ տարկետում ստացած ուսանողների զորակոչի տարիքը 27-ի փոխարեն կսահմանվի 28
««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է սովորելու առնչությամբ տարկետում ստացած ուսանողների զորակոչի տարիքը 27-ից դարձնել 28: Մեկ այլ առաջարկով նախատեսվում է Կառավարությանը լիազորել, որպեսզի նա յուրաքանչյուր տարի...

14.09.2022
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը:...

14.09.2022
Առաջարկվում են լրացումներ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում
Այս նախագծով մենք կմաքրենք մի պատկառելի ցուցակ՝ 18 ֆուտբոլիստ, 2 բասկետբոլիստ, որոնք ժամանակին խաղում էին ՀՀ հավաքականներում եւ հիմա օրենքի հետ խնդիր ունեն, իրենց երկրներում պարբերաբար բերման են ենթարկվում. ներկայացնելով ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացու...

14.09.2022
Ալեն Սիմոնյանը պաշտոնապես դիմել է միջազգային գործընկերներին
ՀՀ ԱԺ նախագահը պաշտոնապես դիմել է միջազգային գործընկերներին՝ տեղեկացնելով սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի՝ հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով Ադրբեջանի զինված ուժերի ինտենսիվ հարձակումների վերաբերյալ: «Նրանք գնդակոծում են հայկական դիրքերը Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, ...

14.09.2022
«Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքով սահմանված պարտադիր եւ այլ վճարներն անկանխիկ եղանակով կատարելու նպատակով բանկային հաշիվ չբացելու համար կսահմանվի վարչական պատասխանատվություն
Առաջարկվող փոփոխությունների նպատակը «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքով սահմանված պարտադիր եւ այլ վճարներն անկանխիկ եղանակով կատարելու նպատակով բանկային հաշիվ չբացելու համար վարչական պատասխանատվության սահմանումն է: Այս մասին ասել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Դավիթ Գրիգորյ...

14.09.2022
Առաջարկվում է հստակեցնել հայերեն ժեստերի լեզվով եւ ենթագրերով հեռարձակվող հաղորդումների տեսակները
Նախաձեռնության նպատակն է նպաստել լսողության խնդիր ունեցող անձանց համար տեղեկատվություն մատչելիությանը. ասել է   ««Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» եւ ««Լեզվի մասին»...

14.09.2022
Կդյուրացվեն Հայաստանի եւ Բելառուսի առանց արտոնագրերի այցելությունների մեխանիզմները
2021 թ. հոկտեմբերի 8-ին ստորագրված արձանագրության վավերացումը կդյուրացնի Հայաստանի եւ Բելառուսի առանց արտոնագրերի այցելությունների մեխանիզմները: Այս մասին հայտնել է ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը: Արձանագրությամբ համաձայնագրի 1-ին հոդվածը լրացվում է երրորդ եւ չորրորդ մասերով: Ըստ լրացումն...

14.09.2022
Խորհրդարանը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը
Սեպտեմբերի 14-ին Ազգային ժողովը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը: Խորհրդարանը քվեարկություններով ընդունել է սեպտեմբերի 12-ին քննարկված օրինագծերը: Առաջին ընթերցմամբ քննարկվել է Կառավարության ներկայացրած ««Փոստային կապի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ ««Էլեկտրոնային հաղորդակցության...

14.09.2022
Արտահերթ նիստ կգումարի ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 14-ին՝ ժամը 13:30-ին, 214 դահլիճում կգումարի արտահերթ նիստ:...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am