National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
13.9.2022

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30
 
13.09.2022
Հազար ափսոս, որ նույնիսկ այս իրավիճակում չեք կարողանում ՀՀ շահը սպասարկել. Սիմոնյանը՝ ընդդիմությանը
1 / 1

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից ելույթ է ունեցել Ադրբեջանի զինված հարձակման վերաբերյալ ԱԺ հայտարարության քննարկման ժամանակ:

Խորհրդարանի ղեկավարը, դիմելով ընդդիմադիր պատգամավորներին, հարցրել է՝ ինչի՞ն են իրենք մասնակցելու, ի՞նչ պետք է լինի, որ այս դահլիճում նրանց օրակարգը սպասարկվի:

«Հայաստանը գրավե՞ն վերջնականապես, բոլորս մեռնե՞նք, ի՞նչ պետք է լինի, որ դուք գաք դահլիճ: Ո՞րն է ձեր օրակարգն անվտանգությունից դուրս: Ուզում եմ հասկանալ: Կամ դուք ինչի՞ եք եկել, ուզում եմ դա էլ հասկանալ: Ի՞նչ եք անում դուք երկուսով այստեղ: Ադրբեջանի մասին հայտարարություն ենք ընդունում, երրորդ կետով ներքաղաքական հարց եք լուծում, այսպես կոչված, խաղաղության դարաշրջանի քաղաքականության սնանկությունը: Ու՞մ է դա հետաքրքիր: Հիմա մենք դրա մասին ենք խոսո՞ւմ: Ձեր սնանկության մասին 30 տասնամյակ կարելի է խոսել: Չորրորդ կետով էլ ասում եք բանակցություններից դուրս գանք Ադրբեջանի հետ: Լո՞ւրջ, դուրս գա՞նք: Բա ի՞նչ անենք դուրս գանք: Երկու հոգով գնալու եք սահման պահե՞ք: Հազար ափսոս, որ նույնիսկ այս իրավիճակում դուք չեք կարողանում Հայաստանի Հանրապետության շահը սպասարկել: Այստեղ քաղաքական ոչ մի հարց չկա»,- իր ելույթում նշել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Նշենք, որ նիստին ներկա են եղել «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը եւ քարտուղար Արծվիկ Մինասյանը: