National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
13.9.2022

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30
 
13.09.2022
Ազգային ժողովը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը
1 / 1

Սեպտեմբերի 13-ին Ազգային ժողովը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի առաջարկով պատգամավորները մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգել են այսօր կեսգիշերն անց ադրբեջանական սադրանքի հետեւանքով զոհված մեր հայրենակիցների հիշատակը: Ալեն Սիմոնյանը տեղեկացրել է, որ ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ նախորդ օրը քննարկված նախագծերի քվեարկությունները, ինչպես նաեւ օրակարգային հարցերի քննարկումը հետաձգվում են:

Անդրադառնալով իրավիճակին՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, մասնավորապես, ասել է. «Ստեղծված իրավիճակում պետք է լինենք մաքսիմալ միասնական. թե՛ մեր ժողովուրդը, թե՛ մեր քաղաքական ուժերը պետք է համախմբվեն, այս իրավիճակում մենք չենք կարող քաղաքական  եւ այլ տարաձայնություններին տեղ տալ: Նաեւ մեր համաքաղաքացիներին եմ ուզում դիմել՝ որեւէ խուճապի չմատնվել: Մենք շատ բարդ իրավիճակում ենք, եւ խնդրում եմ ձեզ թե՛ ապատեղեկատվությանը, թե՛ տարբեր, տարածվող լուրերին տեղիք չտալ եւ հետեւել միայն պաշտոնական տեղեկատվությանը: «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն՝ ես ներկայացնելու եմ հայտարարության նախագիծ: Ժամը 11:00-ին այստեղ գալու է վարչապետը, որին դուք կարող եք հարցեր ուղղել»:


13.09.2022
Խորհրդարանն ընդունել է Ադրբեջանի զինված հարձակման վերաբերյալ հայտարարությունը
ՀՀ Ազգային ժողովը սեպտեմբերի 13-ի նիստում քննարկել եւ ընդունել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի եւ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունն Ադրբեջանի զինված հարձակման վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագի...

13.09.2022
Հազար ափսոս, որ նույնիսկ այս իրավիճակում չեք կարողանում ՀՀ շահը սպասարկել. Սիմոնյանը՝ ընդդիմությանը
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից ելույթ է ունեցել Ադրբեջանի զինված հարձակման վերաբերյալ ԱԺ հայտարարության քննարկման ժամանակ: Խորհրդարանի ղեկավարը, դիմելով ընդդիմադիր պատգամավորներին, հարցրել է՝ ինչի՞ն են իրենք մասնակցելու, ի՞նչ պետք է լինի, որ այ...

13.09.2022
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունն Ադրբեջանի զինված հարձակման վերաբերյալ
ՀՀ Ազգային ժողովը սեպտեմբերի 13-ի նիստում քննարկել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի եւ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունն Ադրբեջանի զինված հարձակման վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծը: Քննարկու...

13.09.2022
Մենք պետք է բոլոր հնարավոր միջոցներով պաշտպանենք ՀՀ տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, անկախությունը. ՀՀ վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 13-ի ԱԺ նիստում ելույթի ժամանակ անդրադարձել է տարածաշրջանային ենթակառուցվածքների բացմանը՝ նշելով. «Ադրբեջանը, այլակերպելով 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը, խոսում է Հայաստանի տարածքով միջանցք ունենալու մասին: Մեր դիրքորոշումը հետեւյալն է՝ ՀՀ տարածքով մեն...

13.09.2022
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը ՀՀ-ում ստեղծված իրավիճակի վերաբերյալ
Կեսգիշերին Ադրբեջանի զինված ուժերը հարձակողական գործողություններ են ձեռնարկել Հայաստանի Հանրապետության ուղղությամբ. չորս ուղղություններով, հետագայում երկու-երեք ուղղություն եւս ավելացել է: Ադրբեջանը փորձում է ներկայացնել, թե այդ գործողությունները եղել են ի պատասխան հայկական կողմի սադրանքների: Պետք է...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am