Տպել
07.09.2022
Առաջարկվող օրենսդրական փաթեթով կսահմանվեն լիազորող նորմեր
1 / 1

««Փոստային կապի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով սահմանվում է, որ ՀՀ կառավարությունը հաստատում է փոստային կապի ոլորտում մոնիթորինգի իրականացման կարգը, իսկ ««Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով սահմանվում է, որ ՀՀ կառավարությունը հաստատում է արտակարգ իրավիճակներում՝ արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ, էլեկտրոնային հաղորդակցության ցանցերը շահագործելու, կառավարելու, օգտագործելու եւ լրացուցիչ կապուղիներ հաստատելու կարգը, ինչպես նաեւ հաստատում է ՀՀ տարածքում բազային եւ շարժական ռադիոմոնիթորինգի համակարգի ներդրման ծրագիրն ու ժամանակացույցը:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանի ներկայացմամբ՝ նախագծերի փաթեթով առաջարկվում է ենթաօրենսդրական նորմատիվ կամ այլ բնույթի իրավական ակտերի ընդունման համար սահմանել լիազորող նորմեր:

Օրենսդրական փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկվել  եւ դրական եզրակացություն է ստացել ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի սեպտեմբերի 7-ի նիստում:

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացության է արժանացրել Կառավարության հեղինակած ««Առեւտրաարդյունաբերական պալատների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2021 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքների նախագծերը:


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...