Տպել
07.09.2022
Առաջարկվում է խոտան ապրանքի գծով ծախսը նվազեցնել շահութահարկով հարկման բազայից՝ համախառն եկամտի մեկ տոկոսի չափով
1 / 4

Գործնականում առքուվաճառքով զբաղվող անձինք հաճախ խոտան արտադրանք են ստանում մատակարարներից կամ ապրանքի երաշխիքային ժամանակահատվածում շահագործման ընթացքում է խոտան լինելը ի հայտ գալիս: Պայմանագրերով նախատեսված է ապրանքի վերադարձ, փոխարինում նորով կամ գումարի փոխհատուցում: Այդ անձինք վնաս են կրում, եւ հաճախ իրենց մատակարարները վնասը փոխհատուցելու պայմանագրային պարտավորություններ ստանձնած չեն լինում: Հարկային օրենսդրությունն այս մասով լուծում չունի: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում Հարկային օրենսգրքում Կառավարության առաջարկած լրացումը ներկայացնելիս նշել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը:

Նոր կարգավորմամբ՝ առաջարկվում է առեւտրական գործունեության նպատակով ձեռք բերված խոտան ապրանքը կամ ապրանքի մատակարարման հրապարակային պայմանագրով սահմանված երաշխիքային ժամանակահատվածում գնորդի մոտ հայտնաբերված եւ հետ ընդունված խոտան ապրանքի գծով ծախսը հնարավոր լինի նվազեցնել շահութահարկով հարկման բազայից` համախառն եկամտի մեկ տոկոսի չափով: Նվազեցման հնարավորությունը տրվելու է այն դեպքում, երբ ապրանքի մատակարարը խոտան ապրանքի համար փոխհատուցում տրամադրելու պայմանագրային պարտավորություն չի ստանձնել:

Խոտան ապրանք է համարվելու ապրանքի արտադրության գործընթացով պայմանավորված՝ պատշաճ որակական հատկանիշներ չունեցող ապրանքը, որը չի կարող օգտագործվել ըստ նշանակության:

Անցումային դրույթներով առաջարկվում է 2022 թ. հունվարի 1-ի դրությամբ եղած խոտան արտադրանքի մնացորդի գծով նվազեցումը կատարել այդ տարվա համախառն եկամտի երկու տոկոսի չափով: Առաջարկվում է օրենքին հետադարձ ուժ տալ, եւ կարգավորումը կիրառել 2022 թ. հունվարի 1-ից ծագած հարաբերությունների նկատմամբ:

Փոխնախարարը հստակեցրել է, որ կարգավորումը վերաբերելու է շահութահարկ վճարողներին:

Պատգամավորներին հետաքրքրել է՝ ձեւավորված խոտանի նկատմամբ վերահսկությունն ինչպե՞ս է իրականացվելու, արդեն վաճառված ապրանքը խոտան որակելուց հետո ի՞նչ գործընթացներ են լինելու, ո՞ր մարմինն է որակելու խոտան ապրանքը:

Քննարկումների արդյունքում նախաձեռնությունն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...