Գործնականում առքուվաճառքով զբաղվող անձինք հաճախ խոտան արտադրանք են ստանում մատակարարներից կամ ապրանքի երաշխիքային ժամանակահատվածում շահագործման ընթացքում է խոտան լինելը ի հայտ գալիս: Պայմանագրերով նախատեսված է ապրանքի վերադարձ, փոխարինում նորով կամ գումարի փոխհատուցում: Այդ անձինք վնաս են կրում, եւ հաճախ իրենց մատակարարները վնասը փոխհատուցելու պայմանագրային պարտավորություններ ստանձնած չեն լինում: Հարկային օրենսդրությունն այս մասով լուծում չունի: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում Հարկային օրենսգրքում Կառավարության առաջարկած լրացումը ներկայացնելիս նշել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը:
Նոր կարգավորմամբ՝ առաջարկվում է առեւտրական գործունեության նպատակով ձեռք բերված խոտան ապրանքը կամ ապրանքի մատակարարման հրապարակային պայմանագրով սահմանված երաշխիքային ժամանակահատվածում գնորդի մոտ հայտնաբերված եւ հետ ընդունված խոտան ապրանքի գծով ծախսը հնարավոր լինի նվազեցնել շահութահարկով հարկման բազայից` համախառն եկամտի մեկ տոկոսի չափով: Նվազեցման հնարավորությունը տրվելու է այն դեպքում, երբ ապրանքի մատակարարը խոտան ապրանքի համար փոխհատուցում տրամադրելու պայմանագրային պարտավորություն չի ստանձնել:
Խոտան ապրանք է համարվելու ապրանքի արտադրության գործընթացով պայմանավորված՝ պատշաճ որակական հատկանիշներ չունեցող ապրանքը, որը չի կարող օգտագործվել ըստ նշանակության:
Անցումային դրույթներով առաջարկվում է 2022 թ. հունվարի 1-ի դրությամբ եղած խոտան արտադրանքի մնացորդի գծով նվազեցումը կատարել այդ տարվա համախառն եկամտի երկու տոկոսի չափով: Առաջարկվում է օրենքին հետադարձ ուժ տալ, եւ կարգավորումը կիրառել 2022 թ. հունվարի 1-ից ծագած հարաբերությունների նկատմամբ:
Փոխնախարարը հստակեցրել է, որ կարգավորումը վերաբերելու է շահութահարկ վճարողներին:
Պատգամավորներին հետաքրքրել է՝ ձեւավորված խոտանի նկատմամբ վերահսկությունն ինչպե՞ս է իրականացվելու, արդեն վաճառված ապրանքը խոտան որակելուց հետո ի՞նչ գործընթացներ են լինելու, ո՞ր մարմինն է որակելու խոտան ապրանքը:
Քննարկումների արդյունքում նախաձեռնությունն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:
Առաջարկվող լրացումներով լիազորությունները կպատվիրակվեն համայնքների ղեկավարներին
Օրենսդրական փոփոխությամբ առաջարկվում է շրջանային, քաղաքային, քաղաքների շրջանային, ավանային եւ գյուղական խորհուրդների եւ նրանց գործադիր մարմինների ընդունած եւ իրենց իրավական ուժը պահպանած ակտերը փոփոխելու եւ լրացնելու, ինչպես նաեւ դրանք ուժը կորցրած ճանաչելու լիազորությունները պատվիրակել համայնքների ...
Առաջարկվող օրենսդրական փաթեթով կսահմանվեն լիազորող նորմեր
««Փոստային կապի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով սահմանվում է, որ ՀՀ կառավարությունը հաստատում է փոստային կապի ոլորտում մոնիթորինգի իրականացման կարգը, իսկ ««Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով սահմանվում է, որ ՀՀ կառավարութ...
Կանոնակարգվում են բազմաբնակարան շենքերի ֆինանսական հոսքերն ու ծախսման ուղղությունները
Կառավարության ներկայացրած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում առաջարկվող փոփոխություններով վարչական պատասխանատվություն է նախատեսվում «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքով սահմանված պարտադիր եւ այլ վճարներն անկանխիկ եղանակով կատարելու նպատակով բանկային հաշիվ չբացելու համար: Օր...
Փոփոխություններ՝ ուղղված չնախատեսված տեղերում եւ վայրերում աղբ թափելու պրակտիկան նվազեցնելուն
Կարեւորելով չսահմանված վայրերում սպառման թափոններ թափելու համար հասարակության պատասխանատվության բարձրացումը եւ իրավախատումների արագ հայտնաբերումը` Կառավարությունը նախատեսում է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 43.1 հոդվ...
Միջազգային հարթակներին ինտեգրումը կարեւոր ներդրում է լինելու հարկային վարչարարության արդյունավետության բարձրացման գործում. Արման Պողոսյան
Վերջին տարիներին էականորեն ակտիվանում է հայաստանյան հարկային եւ քաղաքականության մշակման համար պատասխանատու մարմինների համագործակցությունը միջազգային շրջանակում: Անդամակցում ենք հարկման բնագավառում մեծ հեղինակություն վայելող եւ կարողությունների զարգացմանը միտված աշխատանքներ իրականացնող հեղինակավոր կա...
Ստանդարտացման ազգային մարմնում կսահմանվի տեխնիկական պայմանների եւ դրանց փոփոխությունների փաստաթղթային փորձաքննության եւ հաշվառման պարտադիր պահանջ
Ստանդարտացման ոլորտը, հանդիսանալով որակի ենթակառուցվածքի համակարգի բաղկացուցիչ մաս, էական ազդեցություն ունի Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման վրա: Ներկա փուլում, հաշվի առնելով ստանդարտացման ոլորտի նոր զարգացումները, օրենքով կարգավորվող գործընթացները, կիրարկման արդյունքում արձանագրված իր...
Նախագծի ընդունմամբ` բիզնես գրանցելիս կվերանա հարկման համակարգ ընտրելու տեխնիկական անհստակությունը
Նոր գրանցվող բիզնեսները, իրավական հակասությունների հետեւանքով առաջացող խնդիրներով պայմանավորված, հաճախ ունենում են հարկման՝ իրենց համար նախընտրելի համակարգն ընտրելու հետ կապված դժվարություններ: Առաջարկվում է խնդիրը կարգավորել պետական ռեգիստրի գործակալության կողմից գրանցվող հարկ վճարողի հարկման համակ...
Նախագծով անհատական բնակելի տան կառուցապատող համարվող, անհատ ձեռնարկատեր եւ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձինք կազատվեն լրացուցիչ ծախսերից
Անհատական բնակելի տան կառուցապատող համարվող, անհատ ձեռնարկատեր եւ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց լրացուցիչ ծախսերից ազատելու նպատակով ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Գեւորգ Պապոյանը եւ Ալխաս Ղազարյանը փոփոխություն են առաջարկում «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքո...
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...
Առաջարկվող փոփոխությունը կնպաստի ավիաընկերության կողմից ուղեւորների առջեւ միջազգային չափորոշիչներով սահմանված պատասխանատվության պատշաճ կատարմանը
Առաջարկվող փոփոխությամբ կսահմանվեն փոխադրողի կողմից իրականացվող չվերթով կեղծ ճամփորդական փաստաթղթերով փոխադրման ընդունման, միջազգային բժշկասանիտարական կանոնների եւ դրանց հետ կապված դրույթների պահանջների խախտումով փոխադրման ընդունման համար, ինչպես նաեւ վայրէջքի օդանավակայանում օդանավից դուրս գա...
Նախատեսվում է ներկրվող ցեմենտի տուրքը նվազեցնել 5.000 դրամով, վերացնել ներկրվող կլինկերի տուրքը
Առաջարկվում է ներկրվող ցեմենտի տուրքը նվազեցնել 5.000 դրամով՝ մեկ տոննայի համար սահմանելով 9.000 դրամ՝ 14.000 դրամի փոխարեն, իսկ ներկրվող կլինկերի համար տուրքը վերացնել: Այս մասին հայտնել է պատգամավոր Բաբկեն Թունյանն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի սեպտեմբերի 7-ի հերթական նիստում, երբ քննա...
Թերլիցքավորումներ արած լցակայաններում կփակցվի ցուցանակ. փոփոխությունն ավելի շատ կանխարգելիչ բնույթ է կրում
Լցակայանում թերլիցքավորում հայտնաբերելու փաստով տուգանք նշանակելու մասին վարչական ակտի անբողոքարկելի դառնալուց հետո՝ հաջորդող երեք օրվա ընթացքում, բաշխիչ կայաններում՝ վարորդի համար տեսանելի հատվածում, պետք է տեղադրվի ցուցանակ, որում կնշվի, որ տվյալ լցակայանը տուգանվել է թերլիցքավորում կատարելու համա...
Ակնկալվում է տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողության արդյունավետության բարձրացում
Օրենսդրական փոփոխությամբ առաջարկվում է վերացնել անօրինական աշխատանքի նկատմամբ վերահսկողություն իրականացնելիս տեսչական մարմնի կողմից ստուգումը սկսելուց առնվազն երեք աշխատանքային օր առաջ տնտեսավարող սուբյեկտին տեղեկացնելու մասին պահանջը: Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է բարձրացնել թաքնված աշ...
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...
Հանձնաժողովի հավանությանն է արժանացել Հայաստանի եւ Բելառուսի առանց արտոնագրերի փոխայցելությունների մեխանիզմները դյուրացնող հարցը
Գործադիրն առաջարկում է վավերացնել ««ՀՀ կառավարության եւ Բելառուսի Հանրապետության կառավարության միջեւ ՀՀ քաղաքացիների եւ Բելառուսի Հանրապետության քաղաքացիների առանց արտոնագրերի փոխայցելությունների մասին» համաձայնագրում լրացում կատարելու մասին» արձանագրությունը: Նախագծով մի կողմի պետության քաղաքացիներ...
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...