National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
6.9.2022

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30
 
06.09.2022
Լրացուցիչ երաշխիքներ կստեղծվեն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության իրավունքի իրացման համար
1 / 5

Նախադպրոցական, հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց կրթության կազմակերպման ներառականությունն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Բաթոյանը փոփոխություններ է առաջարկել «Կրթության մասին» օրենքում:

Առաջարկվող լրացումները Սիսակ Գաբրիելյանի նախագահությամբ քննարկվել են ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի սեպտեմբերի 6-ի նիստում:

Զարուհի Բաթոյանի խոսքով՝ 2014 թ. կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների համար հանրակրթական հաստատությունների ֆինանսավորումն իրականացվել է բարձրացված չափաքանակներով, ինչը սահմանված է նաեւ «Կրթության մասին» ՀՀ օրենքով: Հատկացվող ֆինանսավորումը, սակայն, հիմնականում ուղղվել է մասնագետների վարձատրությանը, եւ բավարար ուշադրության չի արժանացել երեխաների անհատական կարիքներին համապատասխան խելամիտ հարմարեցումների ստեղծման գործընթացը: Նախագծով նախադպրոցական, հանրակրթական, նախնական մասնագիտական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները խելամիտ հարմարեցումներ ապահովելու նպատակով պետական բյուջեի միջոցներից կստանան նպատակային ֆինանսավորում:

Օրենքը սահմանում է, որ հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոններում սովորող երեխաներն ապահովվում են դասագրքերով, հատուկ գրենական պիտույքներով ու հարմարանքներով, գիտամեթոդական նյութերով, սակայն հստակեցված չեն պարտականությունները, եւ հասկանալի չէ, թե ով է պարտավոր ապահովելու վերը նշվածը: Կսահմանվի պետական պարտավորություն՝ հատուկ ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների բոլոր դասարանների սովորողներին պետական միջոցների հաշվին դասագրքերով եւ ուսումնառության համար անհրաժեշտ այլ նյութերով ապահովելու համար:

Հեղինակն առաջարկում է ուժը կորցրած ճանաչել օրենքի 19-րդ հոդվածը, որով սահմանվում են պետության՝ հատուկ դպրոցներ ստեղծելու լիազորությունները: Ըստ Զարուհի Բաթոյանի՝ այս հոդվածը ժամանակավրեպ է, քանի որ մեր երկիրը վաղուց ստանձնել է համընդհանուր ներառման սկզբունքը եւ հատուկ դպրոցներ բացելու ծրագրեր ու նպատակներ չունի:

«Զարուհի Բաթոյանի առաջարկները համահունչ են Կառավարության վարած քաղաքականությանը եւ կրթության բոլոր մակարդակներում ներառականության որակն ամրապնդելու նպատակ ունեն»,-ասել է  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով Կառավարության տեսակետը: Նրա խոսքով՝ բնագավառում իրականացվող փոփոխությունների նպատակը կրթությունը հասանելի դարձնելն է բոլոր երեխաներին՝ անկախ իրենց խնդիրներից:

Հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանը եւս հարակից զեկույցում կարեւորել է օրենսդրական առաջարկը՝ նշելով, որ այն համապատասխանում է Կառավարության քաղաքականությանը եւ կրթության զարգացման ծրագրին:

Նախաձեռնությունն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:

««Խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետազոտման եւ օգտագործման ոլորտում համագործակցության մասին Անկախ Պետությունների Համագործակցության» կոնվենցիան վավերացնելու մասին» օրենքի նախագծի քննարկումը հետաձգվել է մինչեւ երկու ամսով:


06.09.2022
Կարեւորվել է ՏՏ ոլորտի կազմակերպությունների համար հարկային առավել բարենպաստ եւ մրցունակ միջավայրի ձեւավորումը
Ներկայումս հարկային արտոնություններ կան ՏՏ ոլորտի այն տնտեսվարողների համար, որոնց աշխատողների քանակը չի գերազանցում 30-ը: Նրանք մինչեւ 2022 թ. դեկտեմբերի 31-ն ազատված են շահութահարկից, իսկ եկամտահարկը 10 տոկոս դրույքաչափով է նախատեսված: Հաշվի առնելով, որ ՌԴ-ից ՏՏ ոլորտի մասնագետների հոսք կա՝ մեր երկ...

06.09.2022
Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի թափուր տեղի համար կառաջադրվի Տիգրան Հակոբյանի թեկնածությունը
Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի՝ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի թափուր տեղի համար «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրվել է Տիգրան Ռաֆիկի Հակոբյանի թեկնածությունը: Վերջինիս թեկնածության հարցը քննարկել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթ...

06.09.2022
Նախատեսվում է ընդլայնել հայերեն ժեստերի լեզվով, ինչպես նաեւ ենթագրերով հեռարձակվող տեսալսողական հաղորդումների ծավալը
Պատգամավոր Զարուհի Բաթոյանի նախաձեռնությամբ առաջարկվում է հստակեցնել հայերեն ժեստերի լեզվով եւ ենթագրերով հեռարձակվող հաղորդումների տեսակները եւ ավելացնել դրանց ծավալը, հստակեցնել կարգավորող պետական մարմնի լիազորությունները ժեստերի լեզվով թարգմանությամբ տեսալսողական տեղեկատվության ներկայացման նվազագ...

06.09.2022
Օրենսդրական առաջարկ՝ ուղղված պարտադիր կամ հարկադիր աշխատանքի դեպքերի բացահայտմանը
Աշխատանքային օրենսգրքի 3-րդ հոդվածով սահմանված է ցանկացած ձեւի հարկադիր աշխատանքի եւ աշխատողների նկատմամբ բռնության արգելումը, սակայն ներպետական օրենսդրությունում առկա չէ պարտադիր կամ հարկադիր աշխատանքի եզրույթի սահմանումը: Առաջարկվում է օրենսգրքում սահմանել «պարտադիր կամ հարկադիր աշխատանք» եզրույթը...

06.09.2022
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...

06.09.2022
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...

06.09.2022
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 12:00-ին նախատեսված նիստի ուղիղ հեռարձակումը:...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am