Տպել
05.09.2022
Ներկայացվել է Բյուջետային գրասենյակի հաշվետվությունը` 2022 թ. երկրորդ եռամսյակում կատարած աշխատանքների վերաբերյալ
1 / 2

Բյուջետային գրասենյակը 2022 թ. երկրորդ  եռամսյակի ընթացքում ստացել է 17 հարցում, որից 7-ը՝ պատգամավորներից, 10-ը՝ մշտական հանձնաժողովներից: Առաջին կիսամյակի ընթացքում ստացվել է 54 հարցում, որից 22-ը՝ պատգամավորներից, 5-ը՝ խմբակցություններից եւ 27-ը՝ մշտական հանձնաժողովներից: Ստացված հարցումների հիման վրա առաջին կիսամյակի ընթացքում պատրաստվել է 279 տեսակի տեղեկանք: 2022 թ. առաջին կիսամյակի ընթացքում պատրաստվել է ՀՀ 2021 թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության ամփոփ նկարագիրը, ինչպես նաեւ ՀՀ 2022 թ. առաջին եռամսյակի պետական բյուջեի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկատվության ամփոփ նկարագիրը: Այս մասին ասել է Բյուջետային գրասենյակի համակարգող փորձագետ Գագիկ Բարսեղյանը սեպտեմբերի 5-ի ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ ներկայացնելով Բյուջետային գրասենյակի հաշվետվությունը` 2022 թ. երկրորդ եռամսյակում կատարած աշխատանքների վերաբերյալ:

ՀՀ 2021 թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության համատեքստում Բյուջետային գրասենյակը պատրաստել է տեղեկանքներ ՀՀ 2018-2021 թթ. պետական բյուջեներով 28 բյուջետային գլխավոր կարգադրիչների համար սահմանված ֆինանսական, ոչ ֆինանսական ցուցանիշների վերաբերյալ, ինչպես նաեւ պատրաստվել են 61 դիտարկում եւ հարցադրում, որոնք տրամադրվել են Ազգային ժողովի պատգամավորներին եւ ոլորտային մշտական հանձնաժողովներին՝ ըստ գործունեության ոլորտների:

Համագործակցելով ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հետ՝ ՄԱԿ-ի «Ժամանակակից խորհրդարան՝ ժամանակակից Հայաստանի համար» ծրագրի աջակցությամբ՝ կազմակերպվել է 3 աշխատաժողով, որին մասնակցել են պատգամավորները, մշտական հանձնաժողովների եւ խմբակցությունների փորձագետները, պատգամավորների օգնականներն ու ԱԺ աշխատակազմի աշխատակիցները: Բյուջետային գրասենյակի փորձագետներն այցելել են Ավստրիայի խորհրդարանի բյուջետային ոլորտի հանձնաժողով եւ բյուջետային գրասենյակ, Ֆիսկալ խորհուրդ, Բյուջետային ծրագրերի գնահատման գրասենյակ եւ Բարձրագույն աուդիտորական մարմին, որտեղ ուսումնասիրել են բյուջետային գրասենյակի կողմից կատարվող վերլուծությունները, դրանց մեթոդաբանությունը եւ մատուցած ծառայությունները, Ֆիսկալ խորհրդի վերահսկողական գործառույթը, ծանոթացել բյուջետային ծրագրերի գնահատման մեթոդաբանությանն ու վերլուծություններին: Գագիկ Բարսեղյանի ներկայացմամբ՝ Բյուջետային գրասենյակի աշխատակազմը ներգրավված է պետական ֆինանսների կառավարման համակարգի 2019-2023 թթ. բարեփոխումների ռազմավարության իրագործման եւ մոնիթորինգի գործընթացում: Գրասենյակը մոնիթորինգի վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն է ներկայացվել Ֆինանսների նախարարությանը:

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը հաստատել է քաղաքացիների ընդունելության 2022-2023 թթ. տարեկան ժամանակացույցը:


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...