Տպել
03.09.2022
Վահան Նարիբեկյանը գործընկերների հետ քննարկել է խորհրդարանների աշխատակազմերի փոխգործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր
1 / 3

Մարոկկոյի Թագավորություն աշխատանքային այցի շրջանակում ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը հանդիպել է Ֆրանսիայի Ազգային ժողովի գլխավոր քարտուղարին:

Հիմք ընդունելով 2021 թ. նոյեմբերին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եւ Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի միջեւ ստորագրված համագործակցության հուշագիրը՝ գլխավոր քարտուղարները քննարկել են տարբեր բնագավառներում երկու խորհրդարանների միջեւ հետագա համագործակցության հեռանկարները: Կարեւորվել են օրենսդրական վերահսկողության, հանրային կապերի քաղաքականության, խորհրդարանների վարչական գործունեության, ինչպես նաեւ աշխատակազմերի ներկայացուցիչների վերապատրաստումների կազմակերպմանը վերաբերող հարցերը:

Այցի ընթացքում առանձին հանիպումներ են եղել նաեւ Կանադայի համայնքների պալատի ղեկավարի տեղակալի, Ռուանդայի խորհրդարանի գլխավոր քարտուղարի տեղակալի եւ Մարոկկոյի Թագավորության Ներկայացուցիչների պալատի գլխավոր քարտուղարի հետ:


03.09.2022
ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը Մարոկկոյում մասնակցում է Ֆրանկոֆոն խորհրդարանների գլխավոր քարտուղարների ասոցիացիայի համաժողովին
Ֆրանկոֆոն երկրների խորհրդարանների աշխատակիցների վարքագծի եւ էթիկայի կանոնների սահմանման մարտահրավերներին ու կիրառման արդյունավետությանն առնչվող հարցեր են քննարկվել Մարոկկոյի մայրաքաղաք Ռաբաթում սեպտեմբերի 1-4-ն ընթացող Ֆրանկոֆոն խորհրդարանների գլխավոր քարտուղարների ասոցիացիայի համաժողովի ժամանակ: Հա...