Տպել
03.09.2022
ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը Մարոկկոյում մասնակցում է Ֆրանկոֆոն խորհրդարանների գլխավոր քարտուղարների ասոցիացիայի համաժողովին
1 / 4

Ֆրանկոֆոն երկրների խորհրդարանների աշխատակիցների վարքագծի եւ էթիկայի կանոնների սահմանման մարտահրավերներին ու կիրառման արդյունավետությանն առնչվող հարցեր են քննարկվել Մարոկկոյի մայրաքաղաք Ռաբաթում սեպտեմբերի 1-4-ն ընթացող Ֆրանկոֆոն խորհրդարանների գլխավոր քարտուղարների ասոցիացիայի համաժողովի ժամանակ: Համաժողովի աշխատանքներին մասնակցում է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանի գլխավորած պատվիրակությունը:

Աշխատանքները մեկնարկել են Մարոկկոյի Թագավորության Ներկայացուցիչների պալատի գլխավոր քարտուղարի ողջույնի խոսքով: Այնուհետեւ ներկայացվել է նախորդ տարի Կոդ դ'Իվուարում տեղի ունեցած նիստի արձանագրությունը:

«Երկպալատ խորհրդարաններ. երկու պալատների միջեւ համագործակցություն»  թեմայի վերաբերյալ ելույթ են ունեցել Ֆրանսիայի Ազգային ժողովի, Կոնգոյի Հանրապետության խորհրդարանի գլխավոր քարտուղարները եւ Կանադայի Համայնքների պալատի ղեկավարի տեղակալը:

Ելույթներից հետո համաժողովին ներկա գլխավոր քարտուղարները ներկայացրել են իրենց երկրների փորձը, տեղի է ունեցել լավագույն փորձի եւ առկա մարտահրավերների վերաբերյալ քննարկում:

Վալոնի-Բրյուսել Դաշնության (Բելգիա) խորհրդարանի, Քվեբեկի Ազգային ժողովի գլխավոր քարտուղարները եւ Ֆրանսիայի Ազգային ժողովի էթիկայի պատասխանատուն իրենց ելույթներում անդրադարձել են «Խորհրդարանականների եւ խորհրդարանի աշխատակիցների վարքագծի եւ էթիկայի կանոններ» թեմային:


03.09.2022
Վահան Նարիբեկյանը գործընկերների հետ քննարկել է խորհրդարանների աշխատակազմերի փոխգործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր
Մարոկկոյի Թագավորություն աշխատանքային այցի շրջանակում ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը հանդիպել է Ֆրանսիայի Ազգային ժողովի գլխավոր քարտուղարին: Հիմք ընդունելով 2021 թ. նոյեմբերին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եւ Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի միջեւ ստորագրված համագ...