Տպել
23.08.2022
Մասնագիտական կողմնորոշմանն ու քաղաքական կյանքին առնչվող դաս-հանդիպում ՀՀ ԱԺ նախագահի հետ
1 / 14

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն օգոստոսի 23-ին «Քաղաքական գործչի կերպարը» թեմայով դաս-հանդիպում է ունեցել Ազգային ժողովի «Ամառային դպրոց» ծրագրին մասնակցող աշակերտների հետ:

Ինտերակտիվ միջավայրում անցկացված դասի ընթացքում Ալեն Սիմոնյանն անդրադարձել է հայտնի քաղաքական գործիչներին բնորոշ եւ դրական գնահատականի արժանացած ու մերժելի դասագրքային եւ իրական օրինակների: Մասնագիտական կողմնորոշմանն առնչվող հարցերի շուրջ զրուցելիս` աշակերտներից շատերը նախընտրելի են համարել հետագայում իրավաբանի, տնտեսագետի եւ քաղաքագետի մասնագիտությունները: Նրանց բազում հարցերի պատասխանի առանցքը հիմնականում դպրոցական տարիներին հնարավորինս շատ գիտելիքներ վերցնելն էր, ինչը մարդ եւ մասնագետ ձեւավորելու հարցում մեծ դեր ունի:

Աշակերտների խնդրանքով ՀՀ ԱԺ նախագահն անդրադարձել է քաղաքական բանավեճ վարելու գրագետ մոտեցումներին եւ վերջին տարիների քաղաքական մտքի հանրահայտ բանավեճերի հաջողված եւ տապալված օրինակներին: Խոսելով քաղաքական դաշտում հիշվող կերպարների ընդհանրական գծերից` աշակերտներն իրենց համակրանքն են հայտնել քաղաքացիների համար հասկանալի լեզվով արտահայտվող եւ թեւավոր ու պատկերավոր խոսք ունեցող քաղաքական գործիչների օգտին:

Աշակերտներն Ալեն Սիմոնյանից խորհուրդներ են հարցրել նաեւ գրքերի ընտրության հարցում: 
  
 


23.08.2022
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է տեխնիկական եւ հրդեհային անվտանգության ոլորտում առկա իրավակազմակերպչական խնդիրներ
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն օգոստոսի 23-ին կազմակերպել է աշխատանքային քննարկում՝ ««Սուրմալուի» դեպքերի լույսի ներքո տեխնիկական եւ հրդեհային անվտանգության ոլորտում առկա իրավակազմակերպչական խնդիրները» թեմայով: Օգոստոսի 14-ին Երեւանի «Սուրմալու» առեւտրի կենտրոնում բռն...

23.08.2022
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձն Անկախության հռչակագրի օրվա առթիվ
Սիրելի՛ հայրենակիցներ, Երբ 1990 թվականի օգոստոսի 23-ին Գերագույն խորհրդի կողմից ընդունված Հռչակագրով սահմանվեց անկախ պետության հաստատման գործընթացի մեկնարկը, ամբողջ երկիրը, մի ընտանիք դարձած, անպատմելի ոգեւորության մեջ էր: Պատմական զարգացման հերթականությամբ՝ Հռչակագրով սահմանվածն ամրագրվեց  199...