Տպել
23.08.2022
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձն Անկախության հռչակագրի օրվա առթիվ
1 / 1

Սիրելի՛ հայրենակիցներ,

Երբ 1990 թվականի օգոստոսի 23-ին Գերագույն խորհրդի կողմից ընդունված Հռչակագրով սահմանվեց անկախ պետության հաստատման գործընթացի մեկնարկը, ամբողջ երկիրը, մի ընտանիք դարձած, անպատմելի ոգեւորության մեջ էր: Պատմական զարգացման հերթականությամբ՝ Հռչակագրով սահմանվածն ամրագրվեց  1991 թվականի սեպտեմբերի 21-ի անկախության հանրաքվեով եւ Հայաստանի Հանրապետության ճանաչմամբ:

Հռչակագիրը նաեւ մեր Սահմանադրության մշակման թույլտվությունն էր, ինչը եւ կյանքի կոչվեց:

Տարիների հեռվից գնահատելով մեր ձեռքբերումները եւ Հռչակագրով բերած արժեքները՝ պարզ է դառնում այն գիտակցումը, որ անկախությունը վաստակած պարգեւ է,  ինչն ավելի պարտավորեցնող է ստանալուց հետո: Յուրաքանչյուր օր անկախությունը պահպանելու հրամայական է, այն ամրացնելու ապացույցը՝ երբեք չավարտվող ջանքերը եւ չթուլացող զգոնությունը:

Մեր տեւական համառությամբ, չընկճվելու ժառանգությամբ եւ բացճակատ դիմակայելու ունակությամբ շարունակելու ենք պայքարել անկախությունը վտանգող տարբեր կողմերից եկող մանր ու մեծ փորձերի դեմ:

Եվ ինչպես Հռչակագիրն է սահմանում, մշտարթուն զգոնությամբ, ազնվորեն եւ մեծ պատասխանատվությամբ պետք է նպաստենք ժողովրդավարական, իրավական հասարակարգի  զարգացմանը:

Շնորհավորում եմ Անկախության հռչակագրի օրվա առթիվ, ամուր լինենք:
 


23.08.2022
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է տեխնիկական եւ հրդեհային անվտանգության ոլորտում առկա իրավակազմակերպչական խնդիրներ
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն օգոստոսի 23-ին կազմակերպել է աշխատանքային քննարկում՝ ««Սուրմալուի» դեպքերի լույսի ներքո տեխնիկական եւ հրդեհային անվտանգության ոլորտում առկա իրավակազմակերպչական խնդիրները» թեմայով: Օգոստոսի 14-ին Երեւանի «Սուրմալու» առեւտրի կենտրոնում բռն...

23.08.2022
Մասնագիտական կողմնորոշմանն ու քաղաքական կյանքին առնչվող դաս-հանդիպում ՀՀ ԱԺ նախագահի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն օգոստոսի 23-ին «Քաղաքական գործչի կերպարը» թեմայով դաս-հանդիպում է ունեցել Ազգային ժողովի «Ամառային դպրոց» ծրագրին մասնակցող աշակերտների հետ: Ինտերակտիվ միջավայրում անցկացված դասի ընթացքում Ալեն Սիմոնյանն անդրադարձել է հայտնի քաղաքական գործիչներին բնորոշ եւ դրական գնահատա...