Տպել
15.08.2022
Յուրի Վորոբյովը ցավակցել է Հակոբ Արշակյանին առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի ողբերգական հետեւանքների կապակցությամբ
1 / 1

Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Յուրի Վորոբյովը ցավակցական նամակ է ուղարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հակոբ Արշակյանին` «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական պայթյունի կապակցությամբ:

Յուրի Վորոբյովը զորակցություն է հայտնել զոհերի հարազատներին եւ բոլոր տուժածներին մաղթել շուտափույթ ապաքինում: