Տպել
22.07.2022
Էդուարդ Աղաջանյանը հանդիպել է Դեյվիդ Մքալիսթերի գլխավորած պատվիրակությանը
1 / 4

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը եւ հանձնաժողովի անդամ Մարիա Կարապետյանը հուլիսի 22-ին հանդիպել են Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի (AFET) նախագահ Դեյվիդ Մքալիսթերի գլխավորած պատվիրակությանը:

Էդուարդ Աղաջանյանը, ողջունելով հյուրերին խորհրդարանում, կարեւորել է պատվիրակության այցը Հայաստան: Հանձնաժողովի նախագահը  ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատմությունը, ստեղծված իրավիճակը եւ հայկական կողմի դիրքորոշումը տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված գործընթացների, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունների վերաբերյալ: Էդուարդ Աղաջանյանն ընդգծել է Լեռնային Ղարաբաղում ապրող ժողովրդի անվտանգության եւ իրավունքների պաշտպանության հարցը՝ նշելով, որ նրանք այսօր կանգնած են անվտանգային մարտահրավերների առջեւ: «Մենք պատերազմը չենք տեսնում որպես խնդրի լուծում, խաղաղությունն է մեր օրակարգը, եւ ակնկալում ենք մեր միջազգային գործընկերների աջակցությունն այս հարցում»,- ասել է Էդուարդ Աղաջանյանը:

«Մենք ասում ենք, որ հակամարտությունը դեռեւս ավարտված չէ, որովհետեւ խնդիրը լուծված չէ»,- նշել է Մարիա Կարապետյանը՝ բարձրաձայնելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ իրականացվող ոտնձգությունների հարցը: Նրա խոսքով՝ գեղեցիկ բառերով միջազգային հանրությանն ադրբեջանական կողմից ներկայացվող իրավիճակը չի համապատասխանում իրականությանը: «Մենք ցանկանում ենք հակամարտությունը լուծել: Պատերազմն ավարտվել է, բայց խնդիրը չի լուծվել»,- ասել է պատգամավորը՝ պատվիրակության անդամների ուշադրությունն ուղղելով խոսքերի եւ գործողությունների անհամապատասխանությանը:

Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի (AFET) նախագահ Դեյվիդ Մքալիսթերը նշել է, որ իրենք ցանկանում են կառուցողական ճանապարհով աջակցել հարցի լուծմանը:

Անդրադարձ է եղել նաեւ տրանսպորտային ճանապարհների բացման հնարավորություններին, Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների ու պահվող այլ անձանց հայրենադարձության, Արցախի մշակութային ժառանգության պահպանման հարցերին:


22.07.2022
Հայ-թուրքական հարաբերություններում Հայաստանի համար անընդունելի է թուրքական կողմի առաջ քաշած որեւէ նախապայման. Էդուարդ Աղաջանյան
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը եւ տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի նախագահ Դեյվիդ Մքալիսթերը հուլիսի 22-ին հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով: Էդուարդ Աղաջանյանը կարեւորել է Եվրոպական խորհրդա...

22.07.2022
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի նախագահի գլխավորած պատվիրակությանը
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 22-ին ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի նախագահ Դեյվիդ Մքալիսթերին եւ նրա գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձն...

22.07.2022
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները հանդիպել են Դեյվիդ Մքալիսթերի գլխավորած պատվիրակությանը
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի գլխավորությամբ հուլիսի 22-ին Ազգային ժողովում ընդունել են Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի (AFET) նախագահ Դեյվիդ Մքալիսթերի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանում ...

22.07.2022
ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամները հանդիպել են Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի նախագահի գլխավորած պատվիրակությանը
ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամներ Աննա Գրիգորյանը եւ Արթուր Խաչատրյանը հուլիսի 22-ին հանդիպել են Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի նախագահ Դեյվիդ Մքալիսթերի գլխավորած պատվիրակությանը: Դեյվիդ Մքալիսթերը հայտնել է, որ ցանկանում են ծանոթանալ խորհրդարանական ընդդիմության տեսակետներին եւ առ...

22.07.2022
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամները հանդիպել են Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի նախագահ Դեյվիդ Մքալիսթերի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը, քարտուղար Տիգրան Աբրահամյանը եւ պատգամավորներ Տարոն Մարգարյանն ու Մարտուն Գրիգորյանը հուլիսի 22-ին հանդիպել են Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի նախագահ Դեյվիդ Մքալիսթերի գլխավորած պատվիրակությանը: Հայկ Մամիջանյանը տեղեկացրել է,...

22.07.2022
ԱԺ խորհրդի արտահերթ նիստը չի կայացել
Հայաստանի Ազգային ժողովի խորհրդի` հուլիսի 22-ի արտահերթ նիստում ժամը 10:30-ին համապատասխան թվով խորհրդի անդամներ չեն գրանցվել: ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը տեղեկացրել է, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ եւ ԱԺ խորհրդի աշխատակարգի 6-րդ մասերի համաձայն, եթ...

22.07.2022
Ալեն Սիմոնյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի նախագահին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 22-ին ընդունել է Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի (AFET) նախագահ Դեյվիդ Մքալիսթերի գլխավորած պատվիրակությանը: Ալեն Սիմոնյանը նշել է, որ կարեւոր է AFET-ի գործունեությունը` ուղղված մեր տարածաշրջանի դիմակայունության ամրապնդմանը` հավելելով, որ 2020 թ. պ...