Տպել
22.07.2022
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամները հանդիպել են Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի նախագահ Դեյվիդ Մքալիսթերի գլխավորած պատվիրակությանը
1 / 7

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը, քարտուղար Տիգրան Աբրահամյանը եւ պատգամավորներ Տարոն Մարգարյանն ու Մարտուն Գրիգորյանը հուլիսի 22-ին հանդիպել են Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի նախագահ Դեյվիդ Մքալիսթերի գլխավորած պատվիրակությանը:

Հայկ Մամիջանյանը տեղեկացրել է, որ վերջերս դիմել է Ադրբեջանի խորհրդարանի խոսնակին` հանդիպելու հայ ռազմագերիների եւ Ադրբեջանում պահվող ՀՀ քաղաքացիների հետ: Նրա խոսքով` հանդիպումը կրելու է մարդասիրական բնույթ:

Նա նաեւ մատնանշել է ԱԺ աշխատանքներին խորհրդարանական ընդդիմության չմասնակցելու պատճառները:

Դեյվիդ Մքալիսթերը կարեւորել է ընդդիմության հետ հանդիպումը, հետաքրքրվել  Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման նրանց դիրքորոշմամբ:

Հայկ Մամիջանյանը  տեղեկացրել է, որ իրենց կուսակցությունը դեմ չէ Թուրքիայի հետ հարաբերությունների զարգացմանը, սակայն առանց նախապայմանների: «Թուրքիայի հետ հարաբերությունները չպետք է փոխկապակցված լինեն  ղարաբաղյան հակամարտության եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ»,- ասել է պատգամավորը: «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը, անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերություններին, տեղեկացրել  է, որ այս պահին Հայաստանի սուվերեն տարածքում ադրբեջանցի զինյալներ կան:

Խորհրդարանականները շնորհակալություն են հայտնել պատվիրակության անդամներին` վերջերս Եվրոպական խորհրդարանի կողմից  չորս հայանպաստ բանաձեւերի ընդունման համար:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...