National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
15.7.2022

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 
15.07.2022
Քննարկվել են 2023 թ. պետական բյուջեի նախնական տարբերակում ներառված տնտեսական բնագավառի բյուջետային ծրագրերը
1 / 15

ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների հուլիսի 15-ի համատեղ նիստում՝ Բաբկեն Թունյանի եւ Գեւորգ Պապոյանի նախագահությամբ քննարկվել են տնտեսության ոլորտի 2023 թ. նախնական բյուջետային ծրագրերն ու ֆինանսական հատկացումները:

ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը նշել է, որ 2023 թ. կառույցի համար նախատեսվել է շուրջ 4.3 մլրդ դրամ: Ըստ նրա՝ կարեւոր գործառույթներից են համակարգի թվայնացումը, քաղաքացիներին ճշգրիտ տեղեկատվության տրամադրումը: Ներկա դրությամբ ընթանում են Շիրակի մարզի քարտեզագրման աշխատանքները:

Նշելով, որ տարվա ընթացքում շուրջ 200 հազար դիմում է սպասարկվել՝ Կադաստրի կոմիտեի ղեկավարն ընդգծել է ճկուն գործիքակազմի ներդրմամբ իրենց մասնագետների աշխատանքի դյուրացման անհրաժեշտությունը:

ՀՀ ՏՄՊՊՀ-ին 2023 թ. պետական բյուջեով նախատեսվել է հատկացնել 550 մլն դրամ: Գեղամ Գեւորգյանի հավաստմամբ՝ հանձնաժողովն ուսումնասիրություններ է իրականացնում կենսական նշանակություն ունեցող շուկաներում: Արդյունքում, ըստ նրա, այս տարի արդեն երկու վարույթ է հարուցվել, հայտնաբերվել է անբարեխիղճ մրցակցության 70 դեպք:

Գեղամ Գեւորգյանը նաեւ նշել է, որ ՏՄՊՊՀ-ն թվայնացրել է աշխատանքային գործընթացները:

Նա տեղեկացրել է, որ օրենսդրությամբ սահմանված կարգով ապրանքային շուկաներն ուսումնասիրվում են 5 տարին մեկ անգամ:

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանն առաջարկել է սահմանել նպատակային ելակետ, ինչը հնարավորություն է տալիս ապրանքային շուկաներում ավելի հաճախակի դարձնել ուսումնասիրությունները:

Արդյունքային ցուցանիշների առնչությամբ ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացուցիչը տեղեկացրել է, որ առաջիկայում կներդրվի գնահատման եռաստիճան համակարգ, որը, որպես պիլոտային ծրագիր, առաջինը կկիրառվի ՏՄՊՊՀ-ում:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը կարեւոր է համարել ճշգրիտ չափորոշիչների կիրառումը ծրագրային բյուջետավորման գործընթացում:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը նշել է, որ նախարարությանը հատկացվելու է շուրջ 320 մլրդ դրամ. կիրականացվեն մի շարք ծրագրեր՝ 134 մլրդ դրամ կհատկացվի տրանսպորտին: Անդրադառնալով ճանապարհաշինության խնդիրներին՝ փոխնախարարը տեղեկացրել է, որ 13.8 մլրդ դրամ է հատկացվել Սիսիան-Քաջարան ճանապարահատվածի կառուցմանը: Ըստ նրա՝ արդեն սկսվել են հողերի օտարման աշխատանքները: Եկող տարի շահագործման կհանձնվի Բագրատաշենի կամուրջը՝ 65 մլրդ դրամ կհատկացվի ջրային տնտեսությանը:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի՝ ասֆալտապատման որակի վերաբերյալ հարցին ի պատասխան՝ փոխնախարարը նշել է, որ լուրջ խնդիրներ կան տեխնիկական վերահսկողության հարցում, սակայն որակի ուղղությամբ առաջընթաց է գրանցվել:

Նույն հանձնաժողովի անդամ, ԱԺ պատգամավոր Ծովինար Վարդանյանի հարցերն առնչվել են ջրային տնտեսությանն ու ոռոգման համակարգին: Վաչե Տերտերյանի հավաստմամբ՝ ահռելի գումարներ են անհրաժեշտ ոռոգման համակարգը հիմնովին բարեփոխելու համար: Ըստ նրա՝ փաստացի նոր ջրագծեր, որոնք կհասնեն հողագործին, չեն կառուցվել, դեռեւս գործում է Շամիրամի հազարամյա ջրանցքը:

Վահան Քերոբյանի հավաստմամբ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը 2023 թ. հատկացվելու է 51.8 միլիարդ դրամ, տնտեսական ոլորտին 21.9 մլրդ, որից արտաքին աղբյուրներով՝ 8.6 միլիարդ դրամ: Կիրականացվի 12 ծրագիր՝ 47 միջոցառում:

Գյուղատնտեսությանը նախատեսվել է 29.9 միլիարդ, որից արտաքին աղբյուրներով՝ 2.5 մլրդ: Բնագավառում կիրականացվի 6 ծրագիր՝ 30 միջոցառում: Զբոսաշրջության զարգացման համար կհատկացվի 8.9 մլրդ դրամ:

Վահան Քերոբյանը նշել է նաեւ, որ այս տարվա առաջին հինգ ամիսներին գրանցվել է 10.2 տոկոս տնտեսական ակտիվություն:

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանի հավաստմամբ՝ կառույցի համար նախատեսվել է 11.9 միլիարդ դրամ, կիրականացվի 7 միջոցառում: Նա նշել է, որ առաջիկայում կավարտվեն բոլոր մարզերի տարածական փաստաթղթավորման եւ գլխավոր հատակագծերի կազմման աշխատանքները: Արմեն Ղուլարյանը նշել է նաեւ, որ շարունակական են դառնալու վթարային շենքերի վերականգնողական աշխատանքները:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը նշել է, որ հանձնաժողովի համար նախատեսվել է 1.8 մլրդ դրամ: Նա, կարեւորելով ՀԾԿՀ-ի գործունեությունը, ընդգծել է իրականացված կառուցվածքային փոփոխությունների անհրաժեշտությունը:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը նշել է, որ նախարարությունը մշակում եւ իրականացնում է կապի, տեղեկատվայնացման, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ տեղեկատվական անվտանգության, փոստի, լիցենզավորման եւ թույլտվությունների տրամադրման, ռազմարդյունաբերության ոլորտներում Կառավարության քաղաքականությունը: Նրա հավաստմամբ՝ 2023 թ. պետական բյուջեի նախնական նախագծով հատկացվել է 18.9 միլիարդ դրամ, կիրականացվի 4 ծրագիր:

ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի հավաստմամբ՝ 27.38 միլիարդ դրամ է հատկացվելու կոմիտեին: Ըստ նրա՝ հարկային եկամուտների հավաքագրումը սահմանվել է 100 տոկոս: Առաջիկայում կսկսվեն Մեղրու նոր մաքսակետի շինարարական աշխատանքները: Նշվել է, որ ՊԵԿ-ն ունի 26 արդյունքային ցուցանիշ:

Ռուստամ Բադասյանը կարեւոր քայլ է համարել նախնական հայտարարագրման համակարգի ներդրումը, ինչը դյուրինացնում է գործարար հանրույթի գործունեությունը:

ԱԺ բյուջետային գրասենյակի համակարգող Գագիկ Բարսեղյանը տարբեր բնագավառների բյուջետային հատկացումների վերաբերյալ ներկայացրել է մի շարք դիտարկումներ:
 
 


15.07.2022
ԱԺ աշխատակազմ-ՔՀԿ համագործակցություն` հանուն ներառականության. քննարկում խորհրդարանում
Մեզ համար չափազանց կարեւոր է «ակտիվ քաղաքացու» գաղափարի ներդրումը գործունեության բոլոր ոլորտներում. քաղաքացին պետք է իրեն ավելի մոտ զգա Ազգային ժողովին, լավ պատկերացնի խորհրդարանական երկրի կառավարման սկզբունքները, կապ ունենա իր պատգամավորի հետ: ԱԺ աշխատակազմն էլ իր հերթին պետք է բարենպաստ պայմաններ ...

15.07.2022
ԱԺ նախագահը ստորագրել է ԱԺ պատգամավոր Արթուր Ղազինյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը
Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի եւ 155-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի պահանջով՝ դադարած համարել «Հայաստան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով ընտրված պատգա...

15.07.2022
Լուսանկարների ցուցահանդես խորհրդարանում
«Մենք կարող ենք» հասարակական կազմակերպության կողմից երիտասարդների հետ իրականացվող աշխատանքները տպավորիչ են եւ ոգեշնչող, քանի որ նրանց հնարավորություն են տալիս սովորել ժամանակակից եւ իր պատմությամբ երիտասարդ արվեստ, որը փորձում է հավերժացնել կյանքի մի պահ, մի շունչ, մի դրվագ եւ լուսանկարի միջոցով անմ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am