ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի նախագահությամբ հուլիսի 14-ին տեղի է ունեցել Ազգային ժողովի խորհրդի արտահերթ նիստ: Նիստի օրակարգում եղել է «ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների 33 պատգամավորների լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին» հարցը:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տեղեկացրել է, որ ՀՀ Սահմանադրության 98-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պատգամավորի լիազորությունները դադարեցվում են յուրաքանչյուր օրացուցային կիսամյակի ընթացքում՝ քվեարկությունների առնվազն կեսից անհարգելի բացակայելու դեպքում:
«Ազգային ժողովի 8-րդ գումարման 2022 թվականի առաջին օրացուցային կիսամյակի նիստերի քվեարկություններին պատգամավորների մասնակցության վերաբերյալ» տեղեկանքի համաձայն՝ 33 պատգամավոր անհարգելի բացակայել է վերոնշյալ ժամանակահատվածում տեղի ունեցած քվեարկությունների առնվազն կեսից: ԱԺ նախագահը հայտնել է, որ անհարգելի բացակայած պատգամավորները պատշաճ տեղեկացվել են վերոնշյալ հարցով խորհրդի արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ: Ի պատասխան՝ «Հայաստան» խմբակցության ղեկավարը եւ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարը, խորհրդի անդամներին ուղղված գրությամբ, հայտնել են, որ հրաժարվում են մասնակցել խորհրդի նիստին:
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 156-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ պատգամավորի բացակայության դեպքում հարցի քննարկումը հետաձգվում է մեկ շաբաթով եւ վերսկսվում է սահմանված ժամկետը լրանալու օրվան հաջորդող օրը հրավիրված խորհրդի նիստում՝ անկախ նրա ներկայությունից:
Անչափ կարեւորում եմ դատական համակարգի բարեփոխումների գործընթացը Հայաստանում. Ներսես Կոպալյան
2018 թ. անցումային արդարադատությունն օրակարգային է Հայաստանում: Հետազոտությունները ցույց են տալիս, որ անցումային արդարադատության գործընթացները սերտորեն առնչվում են հասարակական եւ քաղաքական կայունության հետ, եւ այս համատեքստում ցանկալի է կառուցվածքային աջակցությունը Հայաստանի քաղաքացիական, դատաիրավակ...
Մեր երկրում գնաճն այդքան բարձր չէ. այս տարվա ընթացքում միջինը շուրջ 9 տոկոս է կազմել. Գեւորգ Պապոյան
Վերջին մեկ տարվա ընթացքում տեղի է ունեցել գնաճի արագացում: Մի շարք երկրներում եւ, ընդհանրապես, ամբողջ աշխարհում գները շարունակում են աճել: Մեր երկրում գնաճն այդքան բարձր չէ. այս տարվա ընթացքում միջինը շուրջ 9 տոկոս է կազմել: Այս մասին ասել է ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժո...
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը գումարել է արտահերթ նիստ
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ հուլիսի 14-ին գումարել է արտահերթ նիստ: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի եւ Ալխաս Ղազարյանի հեղինակած ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լր...
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Սերբիայի արտակարգ եւ լիազոր դեսպանին
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 14-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Սերբիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչին: Ողջունելով հյուրին՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ ուրախ է այն առիթով, որ հենց ինքն է Հանրապետության նախա...
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 15:00-ին նախատեսված արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը:...
Երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ ընդունվել են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող նախաձեռնությունները
Հուլիսի 14-ին գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանում խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի հեղինակն է պատգամավոր Զարուհի Բաթոյանը: Նախաձեռնության ընդունումը պայմանավորված է մեր երկրում հաշմանդ...
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը:...
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է ԳԴՀ պատվիրակությանը
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 14-ին ընդունել է ԳԴՀ Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի նախագահ Գուննար Շելլենբերգերի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մեծապես կարեւորվել են Հայաստան-Գերմանիա բարեկամական հարաբերությունների կայուն զարգացումը եւ միջխորհրդարանական համագործակցության խորացումը: ...
Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի նախագահի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի նախագահ Գուննար Շելլենբերգերի գլխավորած պատվիրակության անդամները Գերմանիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանի ուղեկցությամբ հուլիսի 14-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանությ...
Փոփոխություններ «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում
Ազգային ժողովը հուլիսի 14-ին առաջին ընթերցմամբ քննարկել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի հեղինակած ««Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Առաջարկվում է օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել նոր խմբագրմամբ, ըստ...
Պատգամավորները ներկայացրել են նախաձեռնություն՝ ուղղված հակակոռուպցիոն գործերի պատշաճ քննության ապահովմանը
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանը եւ Ալխաս Ղազարյանը լրացումներ եւ փոփոխություններ են առաջարկել «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում: Հակակոռուպցիոն գործերի մասնագիտացված եւ պատշաճ քննությունն ապահովելու եւ համապատասխան ատյանների ստեղծման գործընթ...
Խորհրդարանն արտահերթ նստաշրջան է գումարել
Ազգային ժողովը հուլիսի 14-ին պատգամավորների նախաձեռնությամբ արտահերթ նստաշրջան է գումարել: Խորհրդարանի որոշմամբ՝ օրակարգում ընդգրկված մի շարք նախագծերի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի դրանք առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո՝ քսանչորս ժամվա ընթացքում: Առաջին ընթերցմամբ քննարկվել է «Քաղաքաց...
Խորհրդի համաձայնությամբ կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան
Հայաստանի Ազգային ժողովի խորհուրդը Ալեն Սիմոնյանի նախագահությամբ հուլիսի 14-ին գումարել է արտահերթ նիստ: Խորհուրդը համաձայնություն է տվել 2022 թ. հուլիսի 14-ին` ժամը 11:00-ին, նախաձեռնողի սահմանած օրակարգով եւ ժամկետում Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելուն: ...
Հուլիսի 14-ին` ժամը 11:00-ին, կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան
Հիմք ընդունելով Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը եւ Ազգային ժողովի խորհրդի 2022 թվականի հուլիսի 14-ի ԱԺԽՈ-046-Լ որոշումը, առաջնորդվելով Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածներով` ...