Տպել
07.07.2022
Տեղի կունենան խորհրդարանական լսումներ
1 / 2

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ հուլիսի 7-ին հրավիրած արտահերթ նիստում հավանություն է տվել հանձնաժողովի որոշմանը` 2022 թ. հուլիսի 12-ին` ժամը 11:00-ին, Ազգային ժողովի նիստերի դահլիճում հրավիրել խորհրդարանական լսումներ` «Ներքին գործերի նախարարության ստեղծումը. քաղաքացիական վերահսկողության կարեւորությունը» թեմայով:

Հիմնական զեկույցով հանդես կգան ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ու ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը:

Խորհրդարանական լսումների օրակարգում ընդգրկվել են նաեւ «Ներքին գործերի նախարարության առաջարկվող մոդել. հիմնարար սկզբունքներ, ֆունկցիոնալ-կառուցվածքային եւ վերահսկողության հարցեր» եւ «Ներքին գործերի նախարարության ստեղծման եւ ոստիկանության ներքին, գործադիր վերահսկողության ապահովման միջազգային փորձը» թեմաները:

Այնուհետեւ տեղի է ունեցել 2020 թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողովի դռնփակ նիստը: